Սիրելի՛ հայրենակիցներ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար՝ Ա. ՈւլիխանյանՇնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: 70 տարի առաջ Հայրենական մեծ պատերազմում տարած պատմական հաղթանակը ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի համար վերածննդի և խաղաղ արարման նոր հնարավորություն էր, որը ոգեշնչելով հայորդիներին՝ հաղթանակների նոր էջ բացեց: Պատահական չէ, որ 23 տարի առաջ այս օրը հայ ազգը դարձավ միաբռունցք՝ ազատագրելով հայոց հինավուրց բերդաքաղաքը՝ Շուշին, ապացուցելով, որ մեր ժողովուրդը այլևս վճռական է ազատ ապրելու և չհանդուրժելու իր դեմ կիրառվող որևէ բռնություն: Խոնարհվում ենք բոլոր այն անմահ մարտիկների հիշատակի առջև, ովքեր պատերազմեցին ընդդեմ բռնության ու չարագործության` իրենց անձնազոհ կեցվածքով և նվիրվածությամբ օրինակ ծառայելով հետագա սերունդների համար: Հավերժ փառք ու պատիվ մեր նվիրյալ քաջորդիներին: |