MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Yarın:+29 °C
«Ապոլլոն» գիտակների ակումբի ամառային ճամբար
10:59, 10.07.2015
3544 | 0

Հուլիս-օգոստոս 2015թ.

Ամառային այս ճամբարը նպատակ ունի համախմբելու այն պատանիներին, որ ցանկանում են ռացիոնալ տնօրինել իրենց արձակուրդային ազատ ժամանակը՝ հարստացնել ու ամրապնդել իրենց գիտելիքները, մրցել հասակակիցների հետ, ձեռք բերել նոր ընկերներ, ճամփորդել... Այսպիսով սովորողները նաև պատրաստվում են սեպտեմբերից մեկնարկող ուսումնական նոր տարվան, որի ընթացքում ակումբային պարապմունքներ կլինեն ամեն շաբաթ:

Մասնակիցների կազմը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, գիտակների ակումբի անդամներ, ուսանողներ, դպրոցականներ մարզերից, ինտելեկտուալ ժամանցի սիրահարներ։

Անցկացման վայրը՝ կրթահամալիրի դպրոցներ, երևանյան բացօթյա տարածքներ (այգիներ), Հայաստանի մարզեր։

Գործունեությունը՝ ինտելեկտուալ, զարգացնող խաղեր (անհատական, թիմային՝ բռեյն-ռինգ, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», Էրուդիտ-լոտո և այլն), թեմատիկ քննարկումներ, կինոդիտում, այցելություն մշակութային վայրեր, ճամփորդություն Երևանից դուրս, գիտակների ակումբի կայքի մշտական թարմացում՝ հետաքրքիր փաստերի (թարգմանությունների) և ճամբարային աշխատանքներն ամփոփող նյութերի հրապարակում:

Առաջին հանդիպումը՝ 2015թ. հուլիսի 13-ին, Մայր դպրոցում։ Նախատեսվում է ծանոթացում ճամբարի բովանդակությանը և ծրագրին, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» 10 հարցով (ռուսերեն), կինոդիտում, թեթև մտավարժանք:

Տարիքային սահմանափակում չկա:

Հասցեն` ՀՀ, ք. Երևան, Բաբաջանյան 25:
Հայտերը ուղարկել՝ g.aida@mskh.am, 093-00-35-63



Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
11:23, 15.04.2016
4583 | 0
12:54, 03.11.2015
4977 | 0
15:02, 26.10.2015
4095 | 0
yukarı