MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +19 °C Yarın:+20 °C
Դիմահարդարման մեջ օգտագործվող ամենավտանգավոր նյութերը
23:21, 26.07.2015
5857 | 0

1.Եթե դուք դիմափոշի եք օգտագործում՝ անպայման կարդացե՛ք բաղադրությունը: Եթե այնտեղ կա տալկ նյութը, խորհուրդ ենք տալիս հրաժարվել դրանից, որովհետև հնարավոր է, որ տալկը թունավոր լինի: Ընտրե՛ք այնպիսի դիմափոշի, որտեղ կա talc free մակագրությունը:

2. Գլիցերին. այս նյութը կա գրեթե դիմահարդարման բոլոր միջոցներում: Այն հրաշալի հարթեցնում է մաշկը, սակայն վտանգավոր է օդի 65%-ից ցածր խոնավության դեպքում: Այդ ժամանակ հակառակ ազդեցություն է թողնում. չորացնում է դեմքի մաշկը:

3. Ալֆա օքսիթթուներ. այս նյութը հիմնային միջավայր է ստեղծում մաշկի վերին շերտում: Ճիշտ է, այն հարթեցնում է կնճիռները, սակայն ավելի խորքում ոչնչացնում է մաշկի երիտասարդ բջիջները:

4.Ալյումին. այս վտանգավոր նյութը կա դեզոդորանտների և հակաքրտինքային միջոցների մեջ: Այն կարող է քաղցկեղ առաջացնել, ինչպես նաև նյարդային ախտահարումների պատճառ դառնալ:

5.Լանոլին. դիմաջուր ընտրելիս խորհուրդ ենք տալիս ուշադիր նայել բաղադրությանը. եթե այնտեղ կա լանոլին, պետք չէ գնել, որովհետև այդ նյութը հաճախ է ցան և մաշկի բորբոքում առաջացնում:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Օվսան Ծատուրյան
yukarı