MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Yarın:+27 °C
Ընտանիք, որը ծայրահեղ աղքատ է, որտեղ կան հիվանդ երեխաներ և ծերեր, կան բազում խնդիրներ
12:44, 28.07.2015
8724 | 0
Նրանք ապրում են Իջևան քաղաքում: Այս ընտանիքի ծանր կացությունը նկարագրելը շատ դժվար է: Ընտանիք, որը ծայրահեղ աղքատ է, որտեղ կան հիվանդ երեխաներ և ծերեր, կան բազում խնդիրներ, անբարենպաստ պայմաններ ապրելու համար: 28-ամյա Ազատ Ջուլհակյանը միայնակ չի կարողանում հոգալ բազմանդամ ընտանիքի հոգսերը: 6-ամյա և 4-ամյա աղջիկ երեխաները ի ծնե համր են, սակայն լսում են: Գումարի պատճառով չեն կարողանում երեխաներին ստուգման և բուժման նպատակով Երևան տանել: Տունը գրեթե դատարկ է, միայն մահճակալներ ունեն:
Յուրաքանչյուր օգնություն մեծ սիրով կընդունեն, որոնք շատ անհրաժեշտ են առավել շատ ընտանիքի երեք փոքրիկներին, ովքեր զուրկ են ամեն ինչից և ամենակարևորը՝ երջանիկ և անհոգ մանկությունից: Կոչ ենք անում բոլոր բարի և սրտացավ մարդկանց օգնության ձեռք մեկնել այս ընտանիքին՝սննդի, գումարի, կենցաղային պարագաների, հագուստի տեսքով: Հիշենք, որ աղքատին ողորմություն տվողը Աստծուն է փոխ տալիս, որը նրան կվերադարձվի հազարապատիկով:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «ՀՈՒՅՍ ՀԱՅԻՆ» Բարեգործական նախաձեռնությունը:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
yukarı