Երևանաբնակ հարյուրավոր երեխաներ այս օրերին իրենց ամառային հանգիստն են անցկացնում մարզային ճամբարներում՝ ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շրջանակում: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում հանգստացող երեխաներին, հետևել նրանց առօրյային, այնուհետև մասնակցել ճամբարի երրորդ հերթափոխի բացման հանդիսավոր արարողությանը, որին ջոկատները ներկայացել են համերգային գեղեցիկ ծրագրով: Միջոցառման ավարտին վառվել է ավանդական խարույկը, որն իր շուրջն է համախմբել բոլոր ճամբարականներին: Վարչական շրջանի ղեկավարի կողմից ճամբարի և երեխաների համար նաև անակնկալ էր պատրաստվել՝ քաղցրավենիք մրգեր և նվեր՝ ձայնային ուժեղացուցիչ: Կիսվելով ճամբարային առօրյայի մասին իրենց տպավորություններով՝ երեխաները նշել են, որ ակտիվ մասնակցելով մարզամշակութային միջոցառումներին և տարբեր մրցումներին և ցուցադրելով լավագույն արդյունքները՝ իրենք բարձր են պահել Երևանի և իրենց վարչական շրջանի պատիվը: Նկարները՝ այստեղ |