ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի այցը Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբար
10:53, 05.08.2015
2736 | 0
Երևանաբնակ հարյուրավոր երեխաներ այս օրերին իրենց ամառային հանգիստն են անցկացնում մարզային ճամբարներում՝ ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շրջանակում:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում հանգստացող երեխաներին, հետևել նրանց առօրյային, այնուհետև մասնակցել ճամբարի երրորդ հերթափոխի բացման հանդիսավոր արարողությանը, որին ջոկատները ներկայացել են համերգային գեղեցիկ ծրագրով: Միջոցառման ավարտին վառվել է ավանդական խարույկը, որն իր շուրջն է համախմբել բոլոր ճամբարականներին:
Վարչական շրջանի ղեկավարի կողմից ճամբարի և երեխաների համար նաև անակնկալ էր պատրաստվել՝ քաղցրավենիք մրգեր և նվեր՝ ձայնային ուժեղացուցիչ:
Կիսվելով ճամբարային առօրյայի մասին իրենց տպավորություններով՝ երեխաները նշել են, որ ակտիվ մասնակցելով մարզամշակութային միջոցառումներին և տարբեր մրցումներին և ցուցադրելով լավագույն արդյունքները՝ իրենք բարձր են պահել Երևանի և իրենց վարչական շրջանի պատիվը:
Նկարները՝ այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր