MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +24 °C Yarın:+21 °C
Թբիլիսյան խճուղում 52-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնին. վերջինիս տեղում առաջին բժշկական օգնությունն է ցուցաբերել բժշկական համալսարանի ուսանողը...
23:54, 11.09.2015
2327 | 0
Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19: 20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ թիվ 158 էլեկտրասյան մոտ, Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի բնակիչ, 52-ամյա Սամվել Ղարիբյանը իր վարած Opel Vectra մակնիշի 35 VL 942 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 68-ամյա Սերգեյ Սաղյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մինչ շտապ օգնության ժամանումը, որը շատ օպերատիվ էր ժամանել, վրաերթի ենթարկվածին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և քաղաքացիների հետ առաջին բժշկական օգնությունն է ցուցաբերում մի երիտասարդ տղա՝ ճիշտ և պրոֆեսիոնալ գործողություններով, իսկ դեպքի վայր ժամանած բժշիկներն ասում էին, որ վիրավորին երիտասարդը ճիշտ օգնություն է ցուցաբերել:

Մանրամասն...
Basın sekreteri: www.18plus.am
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
www.18plus.am
yukarı