«Ղարաբաղ և Զանգեզուր` մայր և որդի» բռնագաղթվածների և զոհված ազատամարտիկների ընտանիքներին սատարող հասարակական կազմակերպության աջակցությամբ Նոր Նորք վարչական շրջանում գործող Երևանի հ.197 հիմնական դպրոցում կազմակերպվել էր բարեգործական համերգային ծրագիր՝ աշուղ Երամի, աշուղ Աստղանուշի, Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ: Հայկական երգն ու պարը, հայ աշուղական երգերը ազգային հոգով էին համակել ներկաներից յուրաքանչյուրին՝ հավաստելով, որ հայոց մշակույթը մեր էությունն է, մեր ինքնության առհավատչյան: Շնորհակալություն հայտնելով գեղեցիկ միջոցառման նախաձեռնողներին՝ կրթօջախի տնօրեն Ալմաստ Ավետիսյանը կարևորեց նմանօրինակ ծրագրերի դերը՝ հայոց մշակույթի միջոցով ազգային արժեքները նոր սերնդին փոխանցելու և հերոս ազատամարտիկների հիշատակը վառ պահելու համար: Նկարները՝ այստեղ |