MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Tomorrow:+20 °C
Բարեգործական համերգային ծրագիր Նոր Նորքի հ.197 դպրոցում
10:18, 23.11.2015
2423 | 0
«Ղարաբաղ և Զանգեզուր` մայր և որդի» բռնագաղթվածների և զոհված ազատամարտիկների ընտանիքներին սատարող հասարակական կազմակերպության աջակցությամբ Նոր Նորք վարչական շրջանում գործող Երևանի հ.197 հիմնական դպրոցում կազմակերպվել էր բարեգործական համերգային ծրագիր՝ աշուղ Երամի, աշուղ Աստղանուշի, Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ:
Հայկական երգն ու պարը, հայ աշուղական երգերը ազգային հոգով էին համակել ներկաներից յուրաքանչյուրին՝ հավաստելով, որ հայոց մշակույթը մեր էությունն է, մեր ինքնության առհավատչյան:
Շնորհակալություն հայտնելով գեղեցիկ միջոցառման նախաձեռնողներին՝ կրթօջախի տնօրեն Ալմաստ Ավետիսյանը կարևորեց նմանօրինակ ծրագրերի դերը՝ հայոց մշակույթի միջոցով ազգային արժեքները նոր սերնդին փոխանցելու և հերոս ազատամարտիկների հիշատակը վառ պահելու համար:
Նկարները՝ այստեղ
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նոր Նորք վարչական շրջան
to top