MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Yarın:+29 °C
«Հայը և իր երգը» սեմինար-քննարկում Նոր Նորքում
22:57, 23.11.2015
2681 | 0
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ ներկայացուցիչ Լիանա Առաքելյանի, Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանի մասնակցությամբ Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպվել էր սեմինար-քննարկում «Հայը և իր երգը» թեմայով:
Սեմինար-քննարկմանը մասնակցում էին Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզների մեթոդիստները և երաժշտության դաստիարակները:
Բանախոսները ներկայացրեցին Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոների խորհուրդը, կարևորեցին տոներին նվիրված միջոցառումների կազմակերպման ընթացքում ճիշտ սցենարի մշակումն ու երգերի ընտրությունը:
Ներկաներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից բաժանվեց նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված «Հայը և իր երգը» մանկական երգարանը, որը ներառում է եկեղեցական-ազգային տոներին, սրբերին և բարեպաշտական սովորություններին, պատմական դրվագներին նվիրված 42 երգ:
Նկարները՝ այստեղ
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նոր Նորք վարչական շրջան
yukarı