Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ ներկայացուցիչ Լիանա Առաքելյանի, Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանի մասնակցությամբ Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպվել էր սեմինար-քննարկում «Հայը և իր երգը» թեմայով: Սեմինար-քննարկմանը մասնակցում էին Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզների մեթոդիստները և երաժշտության դաստիարակները: Բանախոսները ներկայացրեցին Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոների խորհուրդը, կարևորեցին տոներին նվիրված միջոցառումների կազմակերպման ընթացքում ճիշտ սցենարի մշակումն ու երգերի ընտրությունը: Ներկաներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից բաժանվեց նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված «Հայը և իր երգը» մանկական երգարանը, որը ներառում է եկեղեցական-ազգային տոներին, սրբերին և բարեպաշտական սովորություններին, պատմական դրվագներին նվիրված 42 երգ: Նկարները՝ այստեղ |