MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +21 °C Yarın:+25 °C
«50 տարի բեմում» գրքի շնորհանդես Նոր Նորքում
09:39, 18.01.2016
2535 | 0
Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանում տարեվերջյան ուշագրավ միջոցառումների թվում առանձնանում էր նաև «50 տարի բեմում» գրքի շնորհանդեսը և հանդիպումը գրող, երաժիշտ Գագիկ Վարդանյանի և վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Ալիկ Գյունաշյանի հետ:
Միջոցառմանը ներկա էին Նոր Նորքում ապրող և ստեղծագործող մտավորականներ, գրադարանի գրական ստուդիայի անդամներ, ներկայացուցիչներ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնից, ինչպես նաև կենտրոնական գրադարանի աշխատակիցներն ու բարեկամները: ՛
«50 տարի բեմում» գիրքը Ալիկ Գյունաշյանի ծննդյան 60 և բեմական գործունեության 50-ամյակներին նվիրված մի յուրօրինակ տարեգրություն է, որտեղ հեղինակը յուրովի ներկայացրել է ՀՀ վաստակավոր արտիստ, Անդրկովկասյան փառատոնի դափնեկիր, քաղաքային, ժողովրդական և աշուղական երգերի կատարող հայ երգչին, նրա մարդկային կերպն ու տեսակը:
Ջերմ ու անկեղծ մթնոլորտում երաժշտական գեղեցիկ կատարումներով հագեցած գրական քննարկումը Նոր Նորքի մշակութային կյանքի տարեգրության գեղեցիկ էջերից մեկը դարձավ:
Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանի հետ արդյունավետ համագործակցության համար գրքի հեղինակ Գագիկ Վարդանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Ալիկ Գյունաշյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի անունից պարգևատրվեցին շհորհակալագրերով:
Նկարները` այստեղ
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նոր Նորք վարչական շրջան
yukarı