MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Yarın:+19 °C
Էմիլ Մարկոսյանը
00:19, 21.03.2016
3776 | 0

Էմիլ Մարկոսյանը նշել է`
«Իմանալով, որ մոտենում է ֆիզարձակուրդի ժամանակը և որի համար սոցվճարումներ պետք է կատարվեն, նրանք նախապես դիմում են այդ քայլին: ՀՀ աշխատանքային օրենսգրքում գոյություն ունի այդպիսի հոդված, ըստ որի հղիության ընթացքում որևէ գործատու իրավունք չունի աշխատողին ազատել աշխատանքից: Սրա հետ կապված բազմաթիվ բողոքներ կան», - նշեց իրավաբանը:

Էմիլ Մարկոսյանն անդրադարձավ նաև աշխատանքային պայմանագրում առկա այլ թերություններին.

«Լուրջ խնդիր է փորձաշրջանի ժամանակ հանդիպող շահագործումները: Ըստ օրենսգրքի՝ փորձաշրջանի ժամանակահատվածը 6 ամիս է, բայց լինում են դեպքեր, որ երկար ժամանակ աշխատելուց հետո գործատուներն աշխատողին ասում են, որ հարմար չեն համարում նրանց աշխատանքի վերցնել: Վերջերս սուպերմարկետներից մեկում բացահայտել էին այսպիսի մի դեպք. նույն սուպերմարկետի 23 աշխատող անընդհատ փոփոխությունների ենթարկվելով՝ փորձաշրջան են անցել: 6 ամիս աշխատել են, սակայն նրանց համար սոցվճարումներ չեն կատարվել և 6 ամիսը լրանալուց հետո փորձաշրջանի համար նոր աշխատակից են ընդունել», - ասաց Էմիլ Մարկոսյանը:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստան
yukarı