MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Yarın:+29 °C
Պետք Է Ոչ Թե Կրճատել Նախարարությունները և Աշխատակիցներին Այլ Բարձրացնել Աշխատանքի Արդյունավետությունը
00:22, 22.12.2018
4003 | 0

Տնտեսության և անվտանգության մասին

Ինչպես խոստացել էի, արդեն որպես հանրային պետական գործիչ համառոտ ցանկանում եմ անդրադառնալ երկու առանցքային խնդիրների՝ տնտեսությանը և անվտանգությանը: Բազմիցս եմ խոսել տնտեսության և անվտանգության ռազմավարական պլանավորման անհրաժեշտության մասին, ինչին ցավոք, անցնող ութ ամիսներին դեռևս ականատես չեղանք, մինչդեռ այդ պարագայում կարող էինք արդեն խոսել 2019թ. տեսանելի ու դրական արդյունքների մասին:
Օրեցօր բարդացող սոցիալ-տնտեսական իրավիճակին գումարվում է սպասվող կրճատումների մասին գույժը: Արդեն իսկ խոսել եմ բյուջետային համակարգի աշխատակիցների կրճատման անթույլատրելիության մասին: Պետք է ոչ թե կրճատել նախարարությունները և աշխատակիցներին այլ բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, դնել մարդկանց աշխատանքի պլանավորման, գնահատման և կոնկրետ արդյունք երաշխավորող հստակ չափորոշիչներ: Դրա համար անհրաժեշտ է նախարարներ նշանակել ոչ թե անփորձ, այլ բանիմաց մարդկանց, ովքեր ունեն նորարարական կառավարման փորձառություն և գիտելիքներ, առավել ևս, որ նոր իշխանության կազմում ունենք հաջողակ ղեկավարներ, ովքեր և լավ կառավարում են իրենց համակարգերը և հանրային ու ներգերատեսչական դրական ընկալում ունեն:
Հետևաբար սոցիալական ներկա ծանր պայմաններում թանկացումները, կրճատումները ոչ միայն չափազանց ծանր են անդրադառնալու մեր հայրենակիցների վրա, այլ նաև նվազեցնելու են ՀՆԱ-ի աճը, համախառն սպառումը, խթանելու են արտագաղթը՝ առաջացնելով հուսահատություն հանրության շրջանում: Գուցե արժե մեկ անգամ ևս ծանրութեթև անել նման պատասխանատու որոշումից առաջ:
Անվտանգության մասին՝ գլոբալ և տարածաշրջանային սպսռնալիքներն աճում են, մարտահրավերների պակաս չունենք: Վերջին փաստը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այսօրվա նշանակումն է՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից, ոչ միայն առանց Հայաստանի պաշտոնական համաձայնության, այլ ավելին, անտեսելով հնչեցրած պաշտոնական դիրքորոշումները: Ընդունված որոշման արդյունքում ՀԱՊԿ հինգ երկրներ հայտնվեցին մի կողմում, Հայաստանը՝ մյուս: Իրողություն, որ առնվազն լուրջ խորհելու տեղիք պետք է տա: Եթե սրան գումարում ենք տարածաշրջանում աճող սպառնալիքները, Արցախի հարցում հնարավոր զարգացումները, պատկերն ավելի ամբողջական է դառնում: Համոզված եմ, որ մի կողմից հակազդմանն ուղղված համակարգված քայլեր են անհրաժեշտ, մյուս կողմից անվտանգության համակարգերի զարգացման հստակ տեսլական:
Անկեղծ ուզում եմ հուսալ, որ նոր կառավարությունը կպայքարի առկա խնդիրների դեմ, օբյեկտիվորեն կգնահատի դրանք և կառաջարկի սթափ, պրագմատիկ լուծումներ:

Արթուր Բաղդասարյան

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստան
yukarı