MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Yarın:+19 °C
Էմիլ Մարկոսյան. Եթե գործատուն չարաշահում է
00:25, 21.03.2016
3505 | 0




Եթե գործատուն չարաշահում է իր աշխատողի արտաժամյա աշխատելու պայմանները եւ աշխատակիցը համապատասխան վարձատրություն չի ստանում, նա կարող է գրավոր դիմել տնօրենին, որպեսզի դատարանում ապացուցելու առարկա ունենա՝ դիմել եւ մերժվել է, բայց այս կերպ լարվում են աշխատող-գործատու հարաբերությունները եւ արդյունքում տուժում է աշխատողը, որի համար էլ շատերը այդ քայլին չեն գնում: Այսօր, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավաբան Էմիլ Մարկոսյանը: Այս հարցը, մինչ իրավական հարթությունտեղափոխելը, հոգեբան Սիրանույշ Անդրեասյանը նշեց, որ գործատու-աշխատող փոխհարաբերությունները պետք է լինեն գրագետ, կարողանան միմյանց հասկանալ. «Եթե լիներ այն փոխհարաբերությունը, որ աշխատողը կարողանար ասել՝ գիտեք ի՞նչ, ես արտաժամյա երկար եմ աշխատում, այդ ժամերը հաշվի առեք եւ վճարեք, կամ աշխատավարձս բարձրացրեք եւ եթե մյուս կողմն էլ ընկալունակ լիներ, որ՝ այո, այս աշխատողը նվիրված աշխատող է, իր հնարավորության չափով կարողանում է իր ներդրումներն անել եւ միայն պահանջատեր չէ, ապա այդտեղ հնարավոր կլիներ փոխհամաձայնության գնային»: Աշխատողները դատական կարգով կարող են վերականգնել իրենց շահերը, բայց այս պարագայում, ըստ իրավաբանի, «հաղթող» դուրս կգա գործատուն, քանի որ նա ցանկացած պարագայում «արդարանում» է՝ ասելով, որ տվյալ աշխատողի աշխատանքային որակները բավարար չեն ինձ՝ ավելի փորձառու, հմուտ մասնագետ եմ ուզում եւ այլն. «Դատարանում պետք է կարողանալ ապացուցել, որ գործատուն սխալ է կամ անօրինական է ազատել աշխատանքից», -ասաց իրավաբանը:
ՀՀ-ում գործատու-աշխատող հարաբերություններում ցանկացած բացթողում, ըստ իրավաբանի, գալիս է աշխատողից, քանի որ, ըստ նրա, աշխատողը համառորեն չի պաշտպանում իր շահերը, իրավունքները: «Ամենաշատ խախտումները գործատուն թույլ է տալիս աշխատանքային ժամերի չարաշահման մեջ: Գործատուներ կան որ աշխատողին վերաբերվում են ինչպես իրենց ծառայի: Լինում է, որ գործատուն մի մասնագետի տարբեր ոլորտներում օգտագործի, անգամ մինչեւ հավաքարար եւ սուրճ պատրաստող», -նշեց իրավաբանը՝ ավելացնելով, որ նախ եւ առաջ աշխատողը գործատու հետ պետք է հանդարտ կերպով գտնել որոշակի փոխըմբռնման ճանապարհ: Էմիլ Մարկոսյանի խոսքերով՝ հիմնականում մեծ բացթողումները լինում են այն ժամանակ, երբ աշխատողները աշխատանքի են ընդունվում առանց որեւէ պայմանագրի, այդպիսի աշխատակիցները բացարձակապես օրենքով պաշտպանված չեն, քանի որ կարող են չվճարել աշխատավարձը եւ արդարացված լինել, դրանով փորձում են ձերբազատվել ե՛ւ սոց վճարումներից, ե՛ւ հարկային պարտականություններից: Իրավաբանը չցանկանալով անուններ նշելուց, բերեց մի օրինակ, որտեղ սուպերմարկետի տնօրենը 23 աշխատողների 6 ամիս փորձաշրջանով աշխատանքի է վերցրել, բայց երբ լրացել է ժամանակը նա ո՛չ վարձատրել է, ո՛չ էլ ընդունել գործի:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստան
yukarı