MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Yarın:+21 °C
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ-100. միջոցառում Նոր Նորքի հ.106 դպրոցում
13:41, 19.05.2016
3597 | 0
Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Նոր Նորքի առաջին զանգվածում գործող Երևանի «Վարդանանց ասպետներ» հ. 106 հիմնական դպրոցում կազմակերպվել էր գրական ցերեկույթ, որին ներկա էին ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները, մանկավարժներ, ծնողներ և այլ հյուրեր: Միջոցառման ընթացքում աշակերտները գեղեցիկ ասմունքի, թատերական բեմադրության շնորհիվ մարմին ու հոգի հաղորդեցին մեծ պոետի ստեղծագործություններին` հանդիսատեսին տեղափոխելով սահյանական աշխարհ` իր սիրո տառապանքով, իր մարդկային ճակատագրի դժվարություններով, իր մանկության տարիների հիշողությամբ, իր ապրած կյանքի լույս ու ստվերով:
Մեծ բանաստեղծի պատվիրաններից մեկն ասում է` «Ինձ բացակա չդնեք», որը ժամանակակից սերունդը փորձում է իրականացնել, հավաստելով, որ իրենք Սահյանին երբեք «բացակա չեն դնի»:

Նկարները` այստեղ
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նոր Նորք վարչական շրջան
yukarı