ՀՀ Ոստիկանության Նոր Նորք և Ավան վարչական շրջանների վետերանների խորհրդի և Նոր Նորք վարչական շրջանի համատեղ նախաձեռնությամբ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում կազմակերպվել է Սահմանադրության օրվան նվիրված տոնական համերգային ծրագիր՝ «Մենք և մեր խորհրդանիշերը» խորագրով: Միջոցառմանը մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ՀՀ Ոստիկանության Նոր Նորք և Ավան վարչական շրջանների վետերանների խորհրդի նախագահ Գևորգ Սարգսյանը, Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը, ուսումնական հաստատությունների տնօրեններ և այլ հյուրեր: Համերգային ծրագրի ընթացքում հայրենասիրական գեղեցիկ կատարումներով ելույթ են ունեցել Նոր Նորքի մշակույթի կենտրոնի շնորհալի սաները, ինչպես նաև «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթը: Միջոցառման ընթացքում հանդիսատեսին բաժանվել է նաև ՀՀ սահմանադրության գրքույկներ: Նկարները` այստեղ |