ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Համերգային ծրագիր Նոր Նորքում նվիրված Սահմանդրության օրվան
12:24, 08.07.2016
2209 | 0
ՀՀ Ոստիկանության Նոր Նորք և Ավան վարչական շրջանների վետերանների խորհրդի և Նոր Նորք վարչական շրջանի համատեղ նախաձեռնությամբ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում կազմակերպվել է Սահմանադրության օրվան նվիրված տոնական համերգային ծրագիր՝ «Մենք և մեր խորհրդանիշերը» խորագրով:
Միջոցառմանը մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ՀՀ Ոստիկանության Նոր Նորք և Ավան վարչական շրջանների վետերանների խորհրդի նախագահ Գևորգ Սարգսյանը, Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը, ուսումնական հաստատությունների տնօրեններ և այլ հյուրեր: Համերգային ծրագրի ընթացքում հայրենասիրական գեղեցիկ կատարումներով ելույթ են ունեցել Նոր Նորքի մշակույթի կենտրոնի շնորհալի սաները, ինչպես նաև «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթը:
Միջոցառման ընթացքում հանդիսատեսին բաժանվել է նաև ՀՀ սահմանադրության գրքույկներ:
Նկարները` այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր