MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +18 °C Yarın:+17 °C
Փորձի փոխանակման ծրագրեր Երևանի Նոր Նորք և ԼՂՀ շրջանների միջև
15:40, 15.08.2016
2022 | 0
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակներում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր:
Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանը ևս իրականացնում է բազմաբնույթ նախաձեռնություններ, որոնցից հերթականը ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում փորձի փոխանակմանն ուղղված սեմինարի կազմակերպումն էր հրավիրված մասնագետի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի ներկայացուցիչների կողմից: Քննարկման թեմաները հիմնականում վերաբերում էր սոցիալական խոցելի խմբերի ընտանիքների երեխաներին ցուցաբերվող աջակցությանը, անձի սոցիալականացման խնդիրներին և դրանց կարգավորման ուղիներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետագա համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր:


Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նոր Նորք վարչական շրջան
yukarı