Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակներում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր: Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանը ևս իրականացնում է բազմաբնույթ նախաձեռնություններ, որոնցից հերթականը ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում փորձի փոխանակմանն ուղղված սեմինարի կազմակերպումն էր հրավիրված մասնագետի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի ներկայացուցիչների կողմից: Քննարկման թեմաները հիմնականում վերաբերում էր սոցիալական խոցելի խմբերի ընտանիքների երեխաներին ցուցաբերվող աջակցությանը, անձի սոցիալականացման խնդիրներին և դրանց կարգավորման ուղիներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետագա համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր: |