MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +32 °C Yarın:+31 °C
Ֆիզկուլտուրայի և Թատերական ինստիտուտները 4 տարի ժամկետով հավատարմագրում են ստացել
10:59, 20.10.2016
1994 | 0

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (ՖԿՊԻ) և Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը (ԵԹԿՊԻ) չորս տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել։ Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած նիստում նման որոշում է կայացրել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովը։

Յուրաքանչյուր բուհի վերաբերյալ տեղի է ունեցել առանձին քննարկում, որտեղ հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարը ներկայացրել է բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի տված խորհրդատվությունները և գնահատականը բուհի` փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրին:

Հավատարմագրման կարգի համաձայն` 4 տարով հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ:


Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշում էր կայացրել ևս 17 բուհերի վերաբերյալ` մեկին շնորհելով հավատարմագրում 6 տարի ժամկետով, 11-ին՝ 4 տարի ժամկետով, 3-ին` պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, 2-ի հավատարմագրումն էլ մերժել էր:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
yukarı