MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +32 °C Yarın:+31 °C
ՈԱԱԿ-ը մշտադիտարկում է իրականացնում 5 հավատարմագրված բուհերում
11:49, 25.11.2016
2427 | 0

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մշտադիտարկում է իրականացնում ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած 5 բուհերում:

Գործընթացի շրջանակներում ՈԱԱԿ մասնագետները բուհ են այցելում` տեղում ծանոթանալու որակի ներքին ապահովման համակարգերի գործունեությանը և փորձագիտական զեկույցում մատնանշված թերությունների վերացման աշխատանքների ընթացքին, դրանց համապատասխանությանը սահմանված ժամանակացույցին: Այցելության ընթացքում տեղի է ունենում հանդիպում բուհի վարչական ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, իրականացվում է ռեսուրսների դիտարկում, փաստաթղթերի ուսումնասիրություն: Բուհը ներկայացնում է նաև ինստիտուցիոնալ ներքին գնահատման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, որի արդյունքները 2 տարին մեկ պարբերականությամբ պետք է ներկայացնի ՈԱԱԿ:

Արդեն իսկ մշտադիտարկում իրականացվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Առաջիկա շաբաթների ընթացքում այցեր տեղի կունենան նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան:

Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը կներկայացվի բուհին և ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովին:

Ավելի վաղ ՈԱԱԿ-ը մշտադիտարկում էր իրականացրել ԵՊՀ-ում, ԵՊԲՀ-ում, ՀԱՊՀ-ում, ՀԱԱՀ-ում, Հյուսիսային և Գլաձոր համալսարաններում:


Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
yukarı