MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +32 °C Yarın:+31 °C
Աշխատաժողով՝ երիտասարդ դասախոսների համար
15:13, 03.02.2017
2478 | 0

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), կարևորելով դասախոսների դերը որակի ապահովումը լսարան հասցնելու գործում, փետրվարի 20-24-ին կայանալիք Որակի շաբաթվա օրերից մեկը նվիրում է երիտասարդ դասախոսների խնդիրների քննարկմանը:

Երիտասարդ դասախոսներին նվիրված աշխատաժողովը տեղի կունենա փետրվարի 21-ին:

ՈԱԱԿ-ը միջոցառմանը նախորդած ամիսների ընթացքում հանդիպումներ է ունեցել մի շարք բուհերի երիտասարդ դասախոսների հետ, որի արդյունքում դուրս են բերվել նրանց առավել հուզող խնդիրները՝ դրանք աշխատաժողովին քննարկելու և լուծման ուղիներ գտնելու նպատակով: Երիտասարդ դասախոսներին նվիրված միջոցառումը կդառնա նաև շահակիցների երկխոսության ու հաջողված փորձով կիսվելու հարթակ:

Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին.

· կրեդիտային համակարգի առանձնահատկությունները և կրեդիտների բաշխումը,

· ուսանողներին անհրաժեշտ կարողությունները, ՄԿԾ վերջնարդյունքների և աշխատաշուկայի պահանջների համապատասխանությունը, պրակտիկ և տեսական կրթության համամասնությունը,

· միջդիսցիպլինար համագործակցության խթանումը տարբեր բուհերի և նույն բուհի տարբեր մասնագիտությունների միջև,

· գնահատումը և դասավանդումը. չափորոշիչներ և մեթոդաբանություն, գնահատման համակարգի բարելավման ուղիներ,

· որակյալ կրթություն ապահովելու գործում ռեսուրսների նշանակությունը և առկայությունը, այլընտրանքային լուծումներ,

· դասախոսական կազմ. մոտիվացիա, նորեկ դասախոսի ներածական փաթեթ, դասախոսը որպես հետազոտող,

· որակի ապահովումը և դասախոսը, սեփական աշխատանքի շարունակական հետազոտման կարևորությունը:

Միջոցառմանը կմասնակցեն երիտասարդ դասախոսներ, կրթության որակի պատասխանատուներ, կրթության կառավարիչներ, ուսանողներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Եթե մինչև 35 տարեկան դասախոս եք, ցանկանում եք մասնակցել աշխատաժողովին, քննարկվող խնդիրների լուծման Ձեր տեսլականը ներկայացնել կամ պարզապես լսել գործընկերների կարծիքն այդ թեմայով, ապա մինչև փետրվարի 10-ը գրանցվեք՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/TAiYza:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
yukarı