MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +32 °C Yarın:+31 °C
Դասընթաց միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար
12:43, 07.03.2017
2463 | 0

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը Հայաստանում գործող բոլոր ՄՈՒՀ-երը պետք է դիմած լինեն ինստիտուցիոնալ հավատարմագրման, կազմակերպում է հերթական դասընթացը, որը կնպաստի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի ներդրմանը:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար նախատեսված դասընթացը մեկնարկելու է մարտի 15-ին: Երկփուլ վերապատրաստման դասընթացի ընդհանուր տևողությունը 6 օր է:

Դասընթացին կարող են մասնակցել քոլեջների կառավարման համակարգի այն աշխատակիցներն ու դասախոսները, ովքեր հետագայում ստանձնելու են որակի ապահովման պատասխանատուների դերը:

Դասընթացի արդյունքում մասնակիցները տեղեկատվություն կստանան կրթության որակի ներքին ու արտաքին ապահովման գործընթացների վերաբերյալ, ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ քոլեջներում որակի ներքին ապահովման կառույցների ստեղծման, որակի ներքին ապահովման գործընթացների ծավալման, ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն իրականացնելու ուղղությամբ:

Մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

Երկփուլ դասընթացի արժեքն է 37 500 դրամ:

Գրանցվելու և մանրամասներին տեղեկանալու համար մինչև ս.թ. մարտի 13-ը կարող եք զանգահարել 22-91-45, 22-91-46, (094) 05-02-41 հեռախոսահամարներով:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
yukarı