MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +21 °C Yarın:+19 °C
Առնվազն կարող եմ ասել ԱՅՈ՜ կամ Ո՛Չ, սակայն ո՛չ վիրավորվել
14:43, 28.05.2017
3278 | 0
Օրերս մամուլում և համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց Կարեն Արեյանի առաջարկը` որը ընդամենը մի արվեստագետի մտահաղացում էր, առաջարկ` որը կիրառվել է բազմաթիվ զարգացած երկրներում և հանդիսանում է յուրաքանչյուր մարդու սահմանադրական և բարոյական իրավունքների նորմ, սակայն Հայաստանում շատ հաճախ այսպիսի առաջարկները կարող են հանդիպել Հային բնորոշ դարձած անտաշության, միմյանց նկատմամբ ատելության մթնոլորտին, չարակամության և չարախոսության, վիրավորական մտքերով արտահայտությունների և վարկաբեկիչ զրպարտությունների և այս ամենը` տեղի է ունենում ընդամենը մի առաջարկի համար, Հայը Հայի դեմ լցվում է թշնամությամբ...
Իսկ ինչո՞ւ չեն որոշ դեմագոգներ և սուտի քննադատներ` նույն ատելությամբ լցվում երբ ընտրություններին իրենց առաջարկում են ընդամենը 10.000 դրամով փոխել իրենց ճակատագիրը, առաջարկում են փոխել իրենց այդքան սիրված հայրենիքը և ողջ Հայոց պետականությունը, ինչո՞ւ չեք նույն այսպիսի աղմուկ բարձրացնում երբ յուրաքանչյուր ընտրություններում Ձեզ մարմնավաճառի ու ձայնավաճառի պես առնում ու ծախում են, իսկ ու՞ր է մնում այդ ժամանակ Ձեր հայրենասիրությունը...
Իսկ եթե Կարեն Արեյանը իր առաջարկի հետ մեկ տեղ առաջարկեր յուրաքանչյուրին 10.000 դրամ ինչպես տասնամյակներ շարունակ առաջարկում են մեզ տարբեր կուսակցություններ` ապա վստահ եմ, իր առաջարկը կանցներ և կընդունվեր բացարձակ զգալի մեծամասնությամ, ինչպես ընդունվեց նոր Սահմանադրությունը, ինչպես վերընտրվեցին այն քաղաքական ուժերը որոնցից իբր դժգոհում էինք գրեթե բոլորս։
Կոնկրետ անձամբ ինձ դուր չի եկել առաջարկվող դրոշի տարբերակը, սակայն արդյո՞ք ես իրավունք ունեմ քննադատելու կամ վիրավորվելու, առնվազն կարող եմ ասել ԱՅՈ՜ կամ Ո՛Չ, սակայն ո՛չ վիրավորվել մի մարդու ով որևէ կերպ չի վիրավորվել իմ անձի ու մերձավորներիս արժանապատվությանը և իմ երկրի պետականությանը` այլ ընդամենը առաջարկել է իր տեսակետը, իր պատկերացումները և այդ ամենը` առանց որևէ մեկին անձնական վիրավորանք հասցրելու։
Հարգելի ընկերներ և հայրենակիցներ` բավական է երկրում տիրող իրական պրոբլեմների և իրական խնդիրների փոխարեն զբաղվել նողկալի և փողոցային մակարդակի բամբասանքներով ու միմյանց հանդեպ ցեխ շպրտելով, իրականում բոլորս էլ նույն այդ «» մեջ ենք, բոլորս նույն Հայն ենք և այսօր մեր բոլորիս Հայաստանիը ունի բազմաթիվ փոփոխությունների ու բարեփոխումների կարիք, ղեկավարման մեխանիզմներից սկսած մինչև սահմաններում տիրող իրավիճակ, տնտեսության զարգացումներից մինչև արդյունաբերության ոլորտի վերականգնում և գուցե նաև դրոշի դրոշի փոփոխություն, սակայն այս ամենի ընթացքում մեզանից յուրաքանչյուրս պիտի Հայ մնանք, պիտի չկորցնենք մեր ազգային դաստիարակությունը և բարոյականությունը, դարերով եկած ավանդական ընկերասիրությունը և ազգային միասնության վեհ գաղափարները։

Էմիլ Մարկոսյան
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստան
yukarı