MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +33 °C Yarın:+33 °C
Քննարկվում է բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովումը
15:09, 12.10.2017
3014 | 0

Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկել է ՏԵՄՊՈՒՍ-ի VERITAS ծրագրի ամփոփիչ համաժողովը։ «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» ծրագրի շահակիցները համաժողովի ընթացքում ամփոփելու են հիմնական ձեռքբերումները, առկա լավագույն փորձը, քննարկելու են արդյունքների հետագա կիրառելիության ապահովումը։

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը VERITAS-ի շահակիցներից է և իր ներդրումն է ունեցել ծրագրի կայացման գործում։ Այսպես, ծրագրի շրջանակներում մշակվել են բարձրագույն կրթության երրորդ աստիճանի որակի ապահովման չափանիշները և չափորոշիչները։ Առաջնորդվելով դրանցով՝ շահակից բուհերը վերանայել են իրենց կրթական ծրագրերը և փաստաթղթային հենքը, որից հետո իրականացրել են ինքնավերլուծություն։ Տեղական ու միջազգային փորձագետներից կազմված խումբն հետազոտողի կրթական ծրագրերի արտաքին գնահատում է իրականացրել 11 բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ տրամադրելով բարելավման խորհրդատվություն։

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում ՀՀ-ում կրթության երրորդ աստիճանի հավատարմագրումը պարտադիր կլինի։ Հավատարմագրման համար կկիրառվեն VERITAS-ի շրջանակներում մշակված չափանիշները և չափորոշիչները։

Նշենք, որ այսօր համաժողովի ընթացքում ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային գավատարմագրման բաժնի մասնագետ, Հիմնադրամում VERITAS-ի համակարգող Լիլիթ Պիպոյանը կներկայացնի զեկույց «ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի որակի ապահովումը՝ չափանիշներ և չափորոշիչներ թեմայով» ։

VERITAS- ի նպատակն է բարելավել Հայաստանի ասպիրանտական կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբուքներին:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
yukarı