Ցանկանում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել Արդյունավետ կառավարման (Good Governance) Կարլ Ֆրիդրիխ Գոերդելեր քոլեջի մրցույթը: Արդյունավետ կառավարման Գոերդելեր քոլեջը միամյա վերապատրաստման գերմանալեզու ծրագիր է` Ռոբերտ Բոշ հիմնադրամի և Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության համագործակցությամբ: Այն նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Սերբիայի, Թուրքիայի և Ուկրաինայի երիտասարդ սերնդի ղեկավար ուժերի համար: Գոերդելեր քոլեջն աջակցում է հասարակության մեջ ակտիվ ներգրավված անձանց, ովքեր ցանկանում են ձևավորել իրենց առկա հասարակությունը, հնարավոր է դարձնում փորձի փոխանակությունն ամբողջ Եվրոպայում՝ ամրապնդելով պատասխանատու և լավագույնին ձգտող գործողությունների աճը փոփոխվող արդի հասարակության մեջ: Մասնակիցները քոլեջի մեկ ուսումնական տարվա ընթացքում մասնակցում են երեք սեմինարների և իրականացնում են սեփական արդյունավետ կառավարման նախագիծը իրենց իսկ հայրենիքում: Ծրագիրը ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Գոերդելեր քոլեջի տնօրեն պրոֆեսոր Գյունթեր Ֆերհոյգենը: Սեմինարը ընթանալու է գերմաներենով: Արդյունավետ կառավարման Գոերդելեր քոլեջի ծրագրին մասնակցելը անվճար է: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ. փետրվարի 19-ն է: Տեղեկատվական միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել «Միջոցառման մասնակցություն» վերտառությամբ էլեկտրոնային նամակ հետևյալ հասցեով՝ goerdeler-kolleg-AM@dgap.org Ծրագրի կամ դիմում հայտի պահանջների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.goerdeler-kolleg.de կայքէջ: Կոնտակտային անձիք Հայաստանում` Սահակյան Գայանե, Խաչատրյան Արմինե |