MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Yarın:+22 °C
Երբ Արցախում տիրում է беспредел
12:08, 27.03.2018
5555 | 0








Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանը 2018 թվականի սկզբից աշխատում և ապրում էր Ստեփանակերտում։ Փետրվարի 1-ին, երբ նա ուշ երեկոյան զբոսնում էր քաղաքով, իրեն են մոտենում երեք ոստիկաններ, ինչից հետո Ասյան ընկնում է պետական մարմինների աշխատակիցների ֆիզիկական և հոգեբանական ճնշման տակ։ Նրան առանց բացատրության մի քանի անգամ բերման են ենթարկում ոստիկանություն, որտեղ ցեցում են, հայհոյում և սպառնում։ Այդ ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվում նաև Ասյաի ընկերուհին, որը կիսում էր իր հետ Ստեփանակերտի բնակարանը։ Երբ Ասյան բացատրություն է պահանջում, նրան ասում են, որ Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենք թող գնա և Հայաստանում պահանջի։ Իր Ստեփանակերտի բնակարան են այցելում քաղաքացիական հագուստով անձինք և, չներկայացնելով որևէ փաստաթուղթ և անտեսելով դիմադրությունը, ներխուժում են և խուզարկում սենյակները։ Տեղի օմբուդսմեն Ռուբեն Միքայելյանը առաջարկում է հարցը լուծել «ներքին կարգով», չդիմելով քննչական և դատական ատյաններ և լրատվամիջոցներին, քանի որ «պետք է հասկանալ՝ Արցախի հարց է» ։ Մարդու իրավունքների պաշտպանը նշված պայմանները ապահովելու դեպքում խոստանում է խոսել ոստիկանների հետ և բացատրել, որ «Հայաստանից հյուրերի հետ այդպես վարվել չի կարելի» ։ Հայաստանի օմբուդսմենի գրասենյակից չեն պատասխանում։ Վերադառնալով Երևան՝ Ասյան դիմում է Դատախազություն, ինչից հետո իրենց տուն են այցելում տեղամասի ոստիկանները և փոխանցում, որ նա առանց ծանուցման պետք է ներկայանա 6-րդ վարչություն՝ քննիչ Դավիթի մոտ։
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Հայ NEWS
09:01, 21.05.2018
3966 | 0
16:34, 25.03.2018
5823 | 0
yukarı