MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +7 °C ... +20 °C Yarın:+20 °C
Որակի ապահովման 4-րդ ֆորումում զեկույցներ կներկայացնեն միջազգային հեղինակավոր փորձագետներ
12:15, 06.04.2018
2740 | 0

Ապրիլի 16-17-ին տեղի կունենա որակի ապահովման շահակիցների 4-րդ ֆորումը, որը կկրի «Կրթություն և մասնագետ․ մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագիրը։

Որակի ապահովման ֆորումը, ինչպես և նախորդ տարիներին, հատուկ հյուրեր է ունենալու արտերկրից։ Այս անգամ հայաստանյան կրթական հանրությանը ոլորտի արդիական խնդիրների վերաբերյալ միջազգային լավագույն փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները կներկայացնեն Նիդեռլանդների Թվենթեի համալսարանի Բարձրագույն կրթության քաղաքականության ուսումնասիրության կենտրոնի (CHEPS) ավագ գիտաշխատող, ներկայում Դանիայի բարձրագույն կրթության համակարգում արդյունավետության վրա հիմնված պայմանագրերի համակարգի ներդրմանը և մշտադիտարկմանն աջակցող փորձագետ Դոնալդ Վեսթերհեյդենը և Միացյալ Թագավորության Բորնմութի համալսարանի դոցենտ, կրթության կառավարմանը նվիրված ութ գրքերի և բազմաթիվ հոդվածների հեղինակ Ջենիֆեր Ան Մունը։

Երկու մասնագետներն էլ կրթության ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ ունեն։

Դոնալդ Վեսթերհեյդենը ֆորումի շրջանակներում երկու զեկույց կունենա։ Նախ՝ կխոսի «Թափանցիկությունը մասնագիտական կրթության ոլորտում․ կրթության կառավարման նոր մոտեցումների անհրաժեշտություն։ Արդյունավետության ցուցիչների վրա հիմնված պայմանագրերի համակարգի ներդրում» թեմայով։ Անդրադարձ կկատարվի թափանցիկության ապահովման գործիքներին՝ այդ թվում և հավատարմագրմանը, կհիմնավորվի, թե ինչու է կարևոր թափանցիկությունը և ինչ ազդեցություն կարող է ունենալ բարձրագույն կրթության վրա։ Կքննարկվի նաև, թե արդյունավետության վրա հիմնված պայմանագրերի ներդրումն ինչպիսի որակական փոփոխություններ կարող է առաջացնել։

Վեսթերհեյդենն իր երկրորդ զեկույցում կանդրադառնա «Նախաբակալավրական մասնագիտական կրթության դերը գիտելիքահենք տնտեսությունում» թեմային։

Նշենք, որ նախաբակալավրական մասնագիտական կրթությունը, որը ներառված է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում, նորույթ է հայաստանյան կրթական համակարգի համար։

Իսկ Ջենիֆեր Ան Մունը զեկույց կներկայացնի «Կրթական ծրագրերի բարելավում․ ՄԿԾ-ների և մոդուլների մշակում ոլորտային նկարագրիչների համատեքստում» թեմայով՝ անդրադառնալով ոլորտային նկարագրիչների մշակմանը, որակի ապահովման և գնահատման չափանիշների փոխկապակցմանը, որակի ապահովման և ՈԱՇ-ի կապին և այլն։

Միջազգային փորձագետների զեկույցներից հետո տեղի կունենա քննարկում և հարցուպատասխան ֆորումի մասնակիցների հետ։

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
yukarı