MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +22 °C Yarın:+20 °C
Կառուցողական երկխոսության շուրջ հանդիպում-քննարկում՝ քաղաքացիական հասարակության կառույցների հետ
16:51, 24.05.2018
2136 | 0

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանդիպել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում բացված Երևանի ինկուբատորի անդամ 22 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներին առնչվող հարցերն ու հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական երկխոսության և համագործակցության հնարավոր ուղենիշները: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարած կոնսորցիումի կողմից:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ կազմակերպությունների անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները ծրագրում ընդգրկված թիրախային՝ հանրային ֆինանսների կառավարման, կրթության, սոցիալական, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման, էներգետիկայի և այլ ոլորտներում:
Ներկայացնելով նշված ուղղություններով Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված ծրագրային աշխատանքները և ընդգծելով համայնքային նշանակության ծրագրերում քաղաքացիական հասարակության ներգրավման կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ Կամո Արեյանը նկատել է, որ վերջին տարիներին քաղաքապետարանն ակտիվ համագործակցում է շահառու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև անհատ քաղաքացիների հետ, որոնք ընդգրկված են Երևանի քաղաքապետին կից հանձնաժողովներում և իրենց գործուն մասնակցությունն են բերում ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներում:
Կամո Արեյանն ընդգծել է նաև, որ առաջիկայում ակնկալում է կամզակերպությունների կողմից կառուցողական հստակ առաջարկներ, որոնք համագործակցությունը կդարձնեն առավել արդյունավետ:
Նշվել է, որ ծրագրի շրջանակում ՏԻՄ-երի հետ համանման հանդիպումներ են եղել նաև Հայաստանի տարբեր քաղաքներում և համայնքներում:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Yerevan info
yukarı