MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +7 °C ... +20 °C Yarın:+20 °C
5 բուհեր դիմել են վերահավատարմագրման
12:55, 08.06.2018
3134 | 0

Մեկնարկել է բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման երկրորդ շրջափուլը: 5 բուհեր միաժամանակ դիմել են վերահավատարմագրման:

Երևանի Վ. Բրյուսովի պետական լեզվահասարակագիտական, Երևանի պետական բժշկական, Հայաստանի ազգային ագրարային համալսարանները, ՀՀ պետական կառավարման ակադեմիան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան վերահավատարմագրման դիմում են ներկայացրել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն (ՈԱԱԿ):

ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը այս բուհերին 2015 թվականին շնորհել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: Հավատարմագրում ստանալուց հետո բուհերը քայլեր են ձեռնարկել փորձագետների մատնանշած խնդիրների վերացման և բարելավման ծրագրի իրագործման ուղղությամբ: Հավատարմագրում ստանալուց երկու տարի անց բուհերը հաշվետվություն են ներկայացրել ՈԱԱԿ իրենց բարելավման ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: Իսկ այժմ՝ հավատարմագրման ժամկետի ավարտից մեկ տարի առաջ, դիմել են վերահավատարմագրման. հավատարմագրման գործընթացը տևում է շուրջ 1 տարի:

Բուհերի վերահավատարմագրման ժամանակ փորձագիտական խումբը նաև ուսումնասիրելու է, թե բուհը որքանով է իրագործել բարելավման ծրագիրը և ինչպես է իրականացրել ստանձնած պարտավորությունները:

Նշենք, որ մինչ այս վերահավատարմագրման համար դիմել էին 2 տարի ժամկետով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած երկու բուհեր՝ Հյուսիսային և Եվրասիա համալսարանները: Հյուսիսային համալսարանն այս անգամ ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով, իսկ Եվրասիա միջազգային համալսարանի հավատարմագրման գործընթացն ընթացքում է:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
yukarı