MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +21 °C Yarın:+21 °C
«Երևանյան ամառ 2018». «Սթրիթ վորկաութ չելենջը»՝ Արմենիա բշկական կենտրոնի հարակից զբոսայգում
16:57, 13.06.2018
2598 | 0

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Արմենիա բշկական կենտրոնի հարակից զբոսայգում տեղի է ունեցել 3-րդ «Սթրիթ վորկաութ չելենջ» ամենամյա առաջնությունը, որը կազմակերպվել է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ սթրիթ վորկաութ մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայի կողմից` Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Հայաստանի Հանրապետության 10 քաղաքներից և Արցախից ժամանած ուժեղագույն ատլետներն իրենց ուժերն են չափել թիմային մրցույթների միջոցով:

Առաջնության արդյունքում հաղթող է ճանաչվել Տաշիր քաղաքի թիմը: Երևանի և Վանաձորի թիմերը զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները:
Այս տարի առաջնության շրջանակում առաջին անգամ անց է կացվել «սթրիթ լիֆթինգ» մարզաձևի մրցույթ:
Միջոցառման նպատակն է առողջ ապրելակերպի, ինչպես նաև բակերում մարզաձևի խթանումն ու տարածումը:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Yerevan info
yukarı