Այսօր, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, ավելի վաղ «Մուրացանի» մանկական հիվանդանոցում,
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում երեխայի հայրը պատմում է․ Առողջ երեխայիս բերեցի «Մուրացանի» հիվանդանոց ու, բժիշկների մեղքով, տևական ժամանակ է հիվանդանոցի պատերի տակից չեմ կարողանում տուն գնամ։ Բժշկի սխալ միջամտության արդյունքում վնասվել է երեխայի գլուխը և կտրվել լեզուն։ Չգիտենք՝ ում դիմենք։ Նամակով դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ու հիմա սպասում եմ պատասխանի։ Երեկ նոր մեզ այցելեց դատական բժիշկը, սակայն արդյունքների մասին դեռևս ոչ մի պատասխան չունենք։ Մենք պահանջում ենք, որպեսզի մեր1 տարեկան 8 ամսական տղային՝ Հարությունին, ինչպես բերել ենք հիվանդանոց, այնպես էլ վերդարձնեն մեզ, և մեղավոր բժիշկները պատասխանատվության ենթարկվեն։ Երեխաս հո ճագա՞ր չէր, որ լեզուն կտրեն ու ասեն՝ «միամիտ է ստացվել» » ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հիվանդանոցում գտնվող Հարությունը ամուսինների 2-րդ երեխան է։
|