MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +18 °C Yarın:+19 °C
Կարինե Տոնապետյան-բանաստեղծություն «Մայրս»
19:49, 28.09.2018
5646 | 0
Մայրս բարի ու հասարակ, չուներ գանձեր թաքնված,
Մայրս ուներ միտք սլացիկ ու աշխարհն էր ոտքի տակ:
Նա խնամքով փայփայում էր բալիկներին իր փոքրիկ,
Երբ-որ մի բան չէր հասցնում, չէր դժգոհում իր կյանքից:
Նա երգում էր «քելե լաո» , երգն այս տխուր ու հուզիչ.
«ծնողներիս երգն է գիտե՞ս» , -ասում էր ինձ. «սիրելիս»:
Ես հիշում եմ ամեն անգամ, թե ինչպես էր նա հուզվում,
Շրթունքներից երգն այդ հնչում, բայց դեմքը միշտ այլայլվում:
Մայրս մեզ միշտ խրատում էր՝. «Ապրեք այնպես,
Որ կյանքում չփոշմանեք ձեր արածից, ամոթ չապրեք աշխարհում»:

Ու հիմա եմ ես հասկանում խոսքն այս հզոր ու անգին,
Որ ասում էր մայրս բարի, իմ սիրելի, թանկագին:
Երբ մեծացավ, հիվանդացավ, հոգուս տխրություն իջավ
Ու չէի կարող հավատալ, սիրտս զգաց մի մեծ ցավ:
Նա երբեմն ինձ չէր հիշում, երկար նայում էր դեմքիս,
Եթե հանկարծ տեղն էր բերում, համբուրում էր աչքերս:
Ներիր մայրիկ, եթե ես քեզ չեմ խնամել ավելին,
Կամ եթե քեզ չեմ հասկացել, բարկացրել եմ անտեղի:

Հիմա չկաս, երկնքում ես, այնտեղից ես մեզ նայում,
Գիտեմ, հիմա էլ հսկում ես զավակներիդ, փայփայում:
Երազումս քեզ միշտ տեսնում, գրկում եմ ու համբուրում,
Կարծես կարոտս եմ առնում, զարթնում ու հանգստանում:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Անահիտ Գևորգյան
yukarı