Մոդիլիանին ծնվել է 1884 թ. Իտալիայի Լիվոռնո քաղաքում: Լինելով ընտանիքի ամենափոքրը՝ նա երբեք սիրո և ուշադրության պակաս չի զգացել. նրան սիրել են ու երես տվել: Գուցե հենց այդ սերն էր, որ հորդում էր նկարչի ամեն մի գործից, կյանքի ամեն մի դրվագից: Ամադեոն նկարել սովորել է դեռևս ծննդավայրում՝ Լիվոռնոյում, բայց հետագայում կրթվել ու զարգացել է Ֆլորենսիայում ու Վենետիկի արվեստի ինստիտուտում: 1906 թ. էր՝ նա տեղափոխվում է Փարիզ ու սկսում ստեղծագործել: Դարասկզբի Փարիզը աշխարհի արվեստի կենտրոնն էր: Տաղանդավոր նկարիչը ոչ բոլոր հարցերում էր հաջողակ, բայց կանանց հարցում հաջողակ էր հաստատ: Նկարիչը սիրային կապ է ունեցել նաև ռուս բանաստեղծուհի Աննա Ահմատովայի հետ: Ես նկարիչ եմ ու հրեա» . այս խոսքերով նա ներկայանում է բանաստեղծուհուն, ով ապագայում կասի. «Ես գիտեի, որ Մոդիլյանին կփայլի»: Բայց սա մեկ այլ սիրո պատմություն է… Մուսան՝ Ժաննա Նրանք ծանոթանում են Կոլարոսի ակադեմիայում, որտեղ Ժաննան սովորում էր: Մոդիլյանին ևս այցելում էր ակադեմիա՝ անվճար դասերի: |