MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Yarın:+29 °C
ԴՈ՞Ր Ա ԿԵԹԱՍ, ԹԱՒՇԵԱ՛Յ, ՈՐ ՉԻՐ ԵԿԵ ԱՐԱՅԻԿ ԽԱՆԴՈՅԵԱՆԻ ԹԱՂՈՒՄԻՆ
10:00, 24.12.2018
3696 | 0

ԱՆԱՀԻՏ ԱՐՓԵՆ
(գրված է Ապարանի բարբառով)

Էսա Թաւշեայ յեղափոխութիւն կերեւայ հէչ էլ յեղափոխութիւն չէր: Կո իշխանութիւն էր կը բաժնին, կո աթոռակռիւ էր կանին: Մըկա լաւ կերեւայ, որ ժողովրթին ուրանց խամար ա կբանցնեն: Ուրանք ժողովրթի խետ չաշխատան ոչ էն վախտ, ոչ էլ մըկա: Փոխանակ ժողովրթին խարցնեն՝ կուզա՞յ, վոր Վարչապետըն հրաժարուի ուրա աթոռից, ուրանք ուրանց մէջ կպայմանաւորուեն, թէ իմալ անեն, որ մենակ ուրանք ըլնեն: Իշխանութիւն համ նալին ա կզարկայ, համ մեխին: Չագուճն էլ կո էլի կիչնի ազգի կըլխին: Քանի ուրանց էր պէ՜էտք, ոչ մէկի խետ առանձին չին խօսայ, կասին Վարչապետ ժողովրթի ընտրուկն ա: Բա մըկա ընչի՞ էտա ժողովրթին շան տեղ չեն տընե: Ընչի՞ չեն խարցնու, թէ ժողովուրթ ինչ կուզայ: Էն վախտ, որ ժողովուրթ ուրանց պէտք էր, ցոյց էր կտին, թէ ուրանց խօսքից մէ մազ էլ յետ չեն կայնի: Մըկա, վոր պըտի էդ յեղափոխութիւնըն արդէն անեն, գողեգող էլի մտան իրար ծոց: Է՞, խաւն ա ծուից, թէ ծուն՝ խաւի՞ց: Բա ազգը՞ն ինչ խող տա ուրա կըլխին: Վոն քայլ ա կանայ, ժողովուրթ կըկայնի ընդու կողըն: Սասնայ Ծռեր եփ վոր ասին՝ մենք մեր քայլն արեր ենք, մըկա դուք գինաք՝ կելնէք փողոց, թէ չէ, կո ժողովուրթն ինչ կարեցաւ, արեց: Թաւշեաս էլ, վազելով, Սասնայ Ծռերի գործի ծերըն պըռնեց, բայց, ազգըն թողեց, խըլղի խօսքով ուրա կոմ քաշեց: Ու ըսենց, կամաց-կամաց, տակը մնաց մենակ մէ «դուխ», որըն կո էտա խըլղի դուխըն ա ու ամէն ինչ կանայ, որ զաւթողնե՛ր ուրանց լաւ ըզգան, ոչ թէ ժողովուրթ: Է կո տրա խամար էլ վին բըռնին, մէյմունութիւն արին, բաց թողին: Իսկ արդարութեան խամար կռիւ տւուկ-բռնւուկներն նստուկ են, փոխանակ էդ մարթկանց ազատեն, ԼԳՏԲ կքննարկեն, գյւամ թէ էսա օրուայ խացի կարօտ երկիրըն էլ կարեւոր խարց չունայ: Ազգայինի մասին էլ չխօսանք. Ալեքսանդր Վարպետեան կամ ուրիշներ ինչ ա կասեն, վոն ենք մենք, դոր կ’եթանք, վիր խամար… Էտի ուրանց պէտ չի: Չեն էլ ամչընայ, կխափեն, թէ ուրանք իրար չեն զանգե, գործ չեն դասաւորե: Բա Արոյի թաղումի՞ն ընչի չէկան: Չէկան-չէկան, մէ տող է՞լ չին կարե ուղարկին, թէ կցաւակցեն, որ ազգի հերոս ա մեռե: Ուրանց խօսքին չինք մացե, լիքը ժողովուրթ էր խաւքըւե. պատի՜ւ-յարգա՜նք: Բա իմա՞լ: Խոմ հասարակ մարթ չէ՞ր Արայիկ Խանդոյեան: Տարան Եռաբլուր թաղին, մեծամեծ զինուորների մօտըն: Եռաբլուրն ազգի խամար զոհւուկների տեղ ա, գերեզմանոց չէ: Եւ էսօր, եփ որ ոստիկան ու ժողովուրթ ախպերացեր են, էտա սուրփ տեղ տանող մէ քանի կիլոմետր ճամբէն Արայիկ Խանդոյեանի թաղումի խամար ոստիկանութիւնըն մատմատի չտուեց, վոր ճեմբայ բացէր, կարգուկանոն պախէր: Հա լաւ ընչի՞: Ըտուրով ի՞նչ կուզայ մեր իշխանութիւն ասա: Բայց ախր մըկաուայ իշխանութիւն Սասնայ Ծռերի ապստամբութեան ուսերին կայնաւ, վոր կարենայ ուրա գործըն յաջողցու, ախր, էսօր մենակ Սասնայ Ծռերն են կայնուկ իշխանութիւնների թիկունքին: Ախր ուրիշ պաշտպան չունեն ուրանք: Թէ չէ, չյանձնի՞նք Մայր Հողին Ազգի Հերոսին: Սաղըս էլ մէ մարթու պէս կայնուկ ինք, Կոնդի եկեղեցուց մինչեւ Եռաբլուր մարթիք ոտով գացին, պէտք ըլնէր, Արոյին ծեռների վրայ կտանինք, կիջըցնինք ծաղիկներով զարդարուկ իրա բաժին խողին: Արայիկ Խանդոյեանին քառսուն օրուայ աղօթք պէտք չի, էնի արդէն հրեշտակների մօտն ա:


Դժուար հասկանալի բառեր

Գյւամ թէ – իբրեւ թէ։
Դո՞ր – ո՞ւր։
Իմալ – ոնց, ինչպէս։
Խըլղ – ուրիշ։
Խոմ – հո։
Կո – դէ։
Մըկա – հիմա։
Վին – ում։


Արտատպումի պարագային կը խնդրուի նախապէս կապ հաստատել Հայերէն Blog-ի վարչութեան հետ:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Անահիտ Թադևոսյան
13:53, 11.06.2021
1376 | 0
13:53, 11.06.2021
1731 | 0
10:10, 24.12.2018
3923 | 0
16:16, 04.05.2018
4308 | 0
21:19, 19.12.2016
4767 | 0
yukarı