Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում ընթացքի մեջ են Կառավարության 2018 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող մշակույթի տան կապիտալ վերանորոգման աշխատանքները: Մշակույթի տան հիմնանորոգումը սկսվել էր դեռևս 2010 թվականից. պետական և համայնքային բյուջեների հատկացումներով տարբեր աշխատանքներ էին իրականացվել: Կառավարության 2018թվականի նոյեմբերի 22-ի N 1323-Ն որոշմամբ հաստատված ծրագրով Բյուրեղավանի մշակույթի տանը կատարվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ. պարսպապատվում է տարածքը, անցկացվում ջեռուցման համակարգ: Մշակույթի տանը կից նոր կառույց է ավելացվել: Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ: Արդյունքում հիմնովին նորոգված մշակույթի տան շենքում գործելու են համայնքի գրադարանը, արվեստի դպրոցը, մարզամշակութային խմբակներ. համայնքի ստեղծագործող խավը հնարավորություն կունենա հավաքվելու մեկ՝ բարեկարգ և հարմարավետ վայրում: Ծրագրի պայմանագրային արժեքը 49 800 000 դրամ է, որից 13.944 000 դրամը պետական բյուջեի հատկացումն է, 35 856 000 դրամը համայնքի համաֆինանսավորման չափն է: http://kotayk.mtad.am/news/item/ |