MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Yarın:+29 °C
ԲԼՈԳԵՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԱՊՇԻՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ
18:05, 01.02.2019
4002 | 0

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ընդունել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին:

Նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց ի վեր սա Ալեքսանդր Լապշինի և Արա Զոհրաբյանի առաջին հանդիպումն էր: Նրանք քննարկել են քրեական հետապնդման ընթացքում տեղի ունեցած ապօրինի գործողություններին վերաբերող հարցեր: Լապշինը որոշ մանրամասներ է ներկայացրել իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող երկրների վերաբերմունքի մասին: «Երբ ես Բելառուսում գտնվում էի կալանքի տակ, ինձ մոտ եկավ իմ փաստաբանը և փոխանցեց Հայաստանի փաստաբանների պալատի հայտարարությունն ուղղված Բելառուսի փաստաբանների կոլեգիայի նախագահին՝ խնդրանքով պաշտպանել իմ իրավունքները: Դա շատ անսպասելի էր ինձ համար: Ես շատ ուրախացա, որ մենակ չեմ», -նշել է Լապշինը:

Ավարտին՝ Ալեքսանդր Լապշինը Արա Զոհրաբյանի և Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Փաստաբանների պալատի վարչական շենքում:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Արմինե Պարազյան
21:49, 30.01.2019
4942 | 0
yukarı