MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Yarın:+28 °C
Թեստ. «Ես անողնաշար չեմ»
11:18, 07.02.2019
3797 | 0

Ստորև ներկայացված թեստը ձեզ կօգնի պարզել, թե որքան հեշտությամբ է հնարավոր ձեզ մոլորեցնել: Ինչ խոսք, դուք պետք է նկատի առնեք, որ թեստը մոտավոր պատասխան է տալիս առաջադրված հարցին: Կյանքում, անշուշտ, շատ ավելի բարդ է: Այդ իսկ պատճառով այս թեստին ևս շատ լուրջ մի վերաբերվեք: Այն ժամանցային գործառույթ ունի:



1.Եթե ձեր ճանապարհը սև կատու հատի, ինչպե՞ս կվարվեք:

ա) Ճանապարհս կշեղեմ:

բ) Մարդկանցից աննկատ հագուստիս կոճակը կբռնեմ կամ ձախ ուսիս վրայով կթքեմ:

գ) Նույն ճանապարհով կգնամ, թեպետ որոշ ժամանակ կմտածեմ, թե հանկարծ մի բան չպատահի:

դ) Բանի տեղ չեմ դնի ընդհանրապես:

2. Պատահե՞լ է, որ ձեր փողը ծախսեք ինչ-որ արժեթղթեր գնելու վրա. եթե այո, ապա ի՞նչ արդյունք է եղել:

ա) Մեծ կորուստ եմ ունեցել:

բ) Հասցրել եմ ժամանակին ազատվել դրանցից, այլապես փողի մեծ կորուստ կունենայի:

գ) Շատ էի ուզում ռիսկի դիմել, բայց «ֆինանսական բուրգի» հետ աղմկահարույց պատմություններն ինձ հետ պահեցին այդ մտքից:

դ) Ամենասկզբից էլ ինձ համար պարզ էր, որ փողը երկնքից չի ընկնում, ու այդպիսի խաղերի մեջ չեմ մտել:

3. Պատահե՞լ է, որ չկարողանաք քնել:

ա) Հաճախ:

բ) Ժամանակ առ ժամանակ:

գ) Շատ հազվադեպ:

դ) Երբեք:

4. Հեռուստացույցով ի՞նչ եք պարտադիր դիտում:

ա) Իմ նախընտրած լրատվական ծրագիրը:

բ) Բոլոր լրատվական ծրագրերը:

գ) Սերիալներից մեկը:

դ) Հազվադեպ եմ հեռուստացույց միացնում:

5. Կարևոր որոշում կայացնելուց առաջ ո՞ւմ հետ եք պարտադիր խորհրդակցում:

ա) Աշխատում եմ լսել իմ բոլոր մերձավոր հարազատների ու ծանոթների կարծիքը:

բ) Ընտանեկան խորհուրդ եմ գումարում:

գ) Փաստաբանի հետ եմ խորհրդակցում:

դ) Ես խորհրդի կարիք չունեմ:

6. Ոտից գլուխ նորացած՝ դուք տնից դուրս եք եկել: Այդ վիճակում դուք ձեզ ինչպե՞ս եք զգում:

ա) Անհարմարավետության զգացում եմ ունենում՝ այնքան ժամանակ, քանի դեռ որևէ մեկը չի գովել ընտրությունս:

բ) Աշխատում եմ աչքի չընկնել:

գ) Հաճելի է, երբ որևէ մեկն ուշադրություն է դարձնում նոր հագ ու կապիս:

դ) Այս առումով ոչ մի հույզ չեմ զգում:

7. Ազգային Ժողովի ընտրություններին որև մեկը կամ որևէ բան ձեր կողմնորոշման վրա ազդե՞լ է:

ա) Ավելի վատի հանդեպ վախը:

բ) Դրական փոփոխությունների ցանկությունը:

գ) Կայունությունը պահպանված տեսնելու ցանկությունը:

դ) Քվերարկությանը չեմ մասնակցել:

8. Ձեր ծնողների հետ երբևէ վիճե՞լ եք:

ա) Հաճախ, երբեմն՝ դատարկ բաների պատճառով:

բ) Վեճեր եղել են, բայց դրանք լուրջ պատճառներ են ունեցել:

գ) Միայն մանկությանս տարիներին:

դ) Նրանք՝ իրենց համար, ես՝ ինձ համար:

9. Ի՞նչ եք անում, երբ մի քիչ վատ եք զգում:

ա) «Շտապ օգնություն» եմ կանչում:

բ) Պոլիկլինիկա եմ գնում:

գ) Այդպիսի դեպքերի համար տանը միշտ պահվող դեղերից եմ խմում:

դ) Պարզապես մտածում եմ, որ պետք է ընդամենը մի քիչ հանգստանալ, և ամեն ինչ կանցնի:

10. Եթե մի տեղ գնալուց ուշանում եք, ապա.

ա) Սկսում եմ շտապել, իրար եմ խառնվում, վազում եմ տրանսպորտի հետևից:

բ) Հուզվում եմ, ու արդարացման համար հարմար խոսքեր եմ փնտրում:

գ) Հանգիստ շարունակում եմ իրերս հավաքել:

դ) Այդպիսի իրավիճակներում չեմ հայտնվել:

11. Երբ ընթերցանության համար գիրք եք ուզում ընտրել, ի՞նչն է լինում ձեր կողմնորոշիչը:

ա) Ծանոթների կարծիքները:

բ) Գրքերի շապիկների համառոտ ծանոթագրությունը:

գ) Իմ ընթերցողական կայուն նախապատվությունները:

դ) Նայած տրամադրությանս:

12. Հավատո՞ւմ եք կանխագուշակություններին:

ա) Այո:

բ) Կարելի է ասել՝ ոչ, թեպետ եղել են դեպքեր, երբ դրանց գրեթե հավատացել եմ:

գ) Ոչ, բայց հետաքրքրությամբ կարդում եմ հորոսկոպները:

դ) Իհարկե՝ ոչ, ու հորոսկոպներին էլ երբեք չեմ հետևում:


«Ա» -երի յուրաքանչյուր պատասխանը գնահատվում է 1 միավոր, «բ» -երինը՝ 2 միավոր, «գ» -երինը՝ 3 միավոր, «դ» -երինը՝ 4 միավոր: Եթե պատասխանների տարբերակներից ոչ մեկը ձեզ չի համապատասխանել, ձեր հաշվին 1 միավոր գրանցեք:

Եթե դուք 12-ից 20 միավոր եք հավաքել, ապա ձեզ կարելի է միայն կարեկցել: Դուք հեշտությամբ ցանկացած խայծ կլանում եք՝ չնկատելով վտանգները: Ով չի ալարում, ձեզ մատների վրա խաղացնում է՝ ձեր մեջ վստահություն ներշնչելով, թե դուք անկախ եք ու ինքնուրույն: Դուք մարդկանց այն տեսակն եք, որը եթե ինքը տա իր բնութագիրը, ապա այն մոտավորապես այսպես կհնչի. «Ինձ խաբելը դժվար չէ…ես ինքս էլ ուրախ եմ, որ ինձ խաբում են»:

Եթե դուք հավաքել եք 21-ից 30 միավոր, կնշանակի դուք բավարար քննադատական միտք ունեք, որպեսզի այլոց խոսքերում կեղծիքը նկատեք, բայց բավարար վճռականություն չունեք, որպեսզի ուրիշի կարծիքն հաշվի չառնելով գործեք: Ավելի հաճախ վստահեք ինքներդ ձեզ, որպեսզի ստիպված չլինեք հոգոց հանել ու ինքներդ ձեզ ասել. «Բախտի բան է»:

Եթե ձեր հավաքած միավորների քանակը 31-ից 40 է, կնշանակի դուք բավականաչափ սթափ եք նայում աշխարհին: Շրջապատի մարդկանց, ընկերներին ու բարեկամներին չվիրավորելով հանդերձ՝ ձեր համոզումն առաջ մղելու կարողությունը դրվատանքի արժանի է:

Եթե դուք 40-ից 48 միավոր եք կուտակել, կնշանակի ձեզ ոչ մի կերպ հնարավոր չէ տարհամոզել, բայց, միգուցե, դա այնքան էլ լավ չէ:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
421 | 0
09:44, 13.04.2024
499 | 0
yukarı