Ստորև ներկայացված թեստը ձեզ կօգնի պարզել, թե որքան հեշտությամբ է հնարավոր ձեզ մոլորեցնել: Ինչ խոսք, դուք պետք է նկատի առնեք, որ թեստը մոտավոր պատասխան է տալիս առաջադրված հարցին: Կյանքում, անշուշտ, շատ ավելի բարդ է: Այդ իսկ պատճառով այս թեստին ևս շատ լուրջ մի վերաբերվեք: Այն ժամանցային գործառույթ ունի:
ա) Ճանապարհս կշեղեմ: բ) Մարդկանցից աննկատ հագուստիս կոճակը կբռնեմ կամ ձախ ուսիս վրայով կթքեմ: գ) Նույն ճանապարհով կգնամ, թեպետ որոշ ժամանակ կմտածեմ, թե հանկարծ մի բան չպատահի: դ) Բանի տեղ չեմ դնի ընդհանրապես: 2. Պատահե՞լ է, որ ձեր փողը ծախսեք ինչ-որ արժեթղթեր գնելու վրա. եթե այո, ապա ի՞նչ արդյունք է եղել: ա) Մեծ կորուստ եմ ունեցել: բ) Հասցրել եմ ժամանակին ազատվել դրանցից, այլապես փողի մեծ կորուստ կունենայի: գ) Շատ էի ուզում ռիսկի դիմել, բայց «ֆինանսական բուրգի» հետ աղմկահարույց պատմություններն ինձ հետ պահեցին այդ մտքից: դ) Ամենասկզբից էլ ինձ համար պարզ էր, որ փողը երկնքից չի ընկնում, ու այդպիսի խաղերի մեջ չեմ մտել: 3. Պատահե՞լ է, որ չկարողանաք քնել: ա) Հաճախ: բ) Ժամանակ առ ժամանակ: գ) Շատ հազվադեպ: դ) Երբեք: 4. Հեռուստացույցով ի՞նչ եք պարտադիր դիտում: ա) Իմ նախընտրած լրատվական ծրագիրը: բ) Բոլոր լրատվական ծրագրերը: գ) Սերիալներից մեկը: դ) Հազվադեպ եմ հեռուստացույց միացնում: 5. Կարևոր որոշում կայացնելուց առաջ ո՞ւմ հետ եք պարտադիր խորհրդակցում: ա) Աշխատում եմ լսել իմ բոլոր մերձավոր հարազատների ու ծանոթների կարծիքը: բ) Ընտանեկան խորհուրդ եմ գումարում: գ) Փաստաբանի հետ եմ խորհրդակցում: դ) Ես խորհրդի կարիք չունեմ: 6. Ոտից գլուխ նորացած՝ դուք տնից դուրս եք եկել: Այդ վիճակում դուք ձեզ ինչպե՞ս եք զգում: ա) Անհարմարավետության զգացում եմ ունենում՝ այնքան ժամանակ, քանի դեռ որևէ մեկը չի գովել ընտրությունս: բ) Աշխատում եմ աչքի չընկնել: գ) Հաճելի է, երբ որևէ մեկն ուշադրություն է դարձնում նոր հագ ու կապիս: դ) Այս առումով ոչ մի հույզ չեմ զգում: 7. Ազգային Ժողովի ընտրություններին որև մեկը կամ որևէ բան ձեր կողմնորոշման վրա ազդե՞լ է: ա) Ավելի վատի հանդեպ վախը: բ) Դրական փոփոխությունների ցանկությունը: գ) Կայունությունը պահպանված տեսնելու ցանկությունը: դ) Քվերարկությանը չեմ մասնակցել: 8. Ձեր ծնողների հետ երբևէ վիճե՞լ եք: ա) Հաճախ, երբեմն՝ դատարկ բաների պատճառով: բ) Վեճեր եղել են, բայց դրանք լուրջ պատճառներ են ունեցել: գ) Միայն մանկությանս տարիներին: դ) Նրանք՝ իրենց համար, ես՝ ինձ համար: 9. Ի՞նչ եք անում, երբ մի քիչ վատ եք զգում: ա) «Շտապ օգնություն» եմ կանչում: բ) Պոլիկլինիկա եմ գնում: գ) Այդպիսի դեպքերի համար տանը միշտ պահվող դեղերից եմ խմում: դ) Պարզապես մտածում եմ, որ պետք է ընդամենը մի քիչ հանգստանալ, և ամեն ինչ կանցնի: 10. Եթե մի տեղ գնալուց ուշանում եք, ապա. ա) Սկսում եմ շտապել, իրար եմ խառնվում, վազում եմ տրանսպորտի հետևից: բ) Հուզվում եմ, ու արդարացման համար հարմար խոսքեր եմ փնտրում: գ) Հանգիստ շարունակում եմ իրերս հավաքել: դ) Այդպիսի իրավիճակներում չեմ հայտնվել: 11. Երբ ընթերցանության համար գիրք եք ուզում ընտրել, ի՞նչն է լինում ձեր կողմնորոշիչը: ա) Ծանոթների կարծիքները: բ) Գրքերի շապիկների համառոտ ծանոթագրությունը: գ) Իմ ընթերցողական կայուն նախապատվությունները: դ) Նայած տրամադրությանս: 12. Հավատո՞ւմ եք կանխագուշակություններին: ա) Այո: բ) Կարելի է ասել՝ ոչ, թեպետ եղել են դեպքեր, երբ դրանց գրեթե հավատացել եմ: գ) Ոչ, բայց հետաքրքրությամբ կարդում եմ հորոսկոպները: դ) Իհարկե՝ ոչ, ու հորոսկոպներին էլ երբեք չեմ հետևում: «Ա» -երի յուրաքանչյուր պատասխանը գնահատվում է 1 միավոր, «բ» -երինը՝ 2 միավոր, «գ» -երինը՝ 3 միավոր, «դ» -երինը՝ 4 միավոր: Եթե պատասխանների տարբերակներից ոչ մեկը ձեզ չի համապատասխանել, ձեր հաշվին 1 միավոր գրանցեք: Եթե դուք 12-ից 20 միավոր եք հավաքել, ապա ձեզ կարելի է միայն կարեկցել: Դուք հեշտությամբ ցանկացած խայծ կլանում եք՝ չնկատելով վտանգները: Ով չի ալարում, ձեզ մատների վրա խաղացնում է՝ ձեր մեջ վստահություն ներշնչելով, թե դուք անկախ եք ու ինքնուրույն: Դուք մարդկանց այն տեսակն եք, որը եթե ինքը տա իր բնութագիրը, ապա այն մոտավորապես այսպես կհնչի. «Ինձ խաբելը դժվար չէ…ես ինքս էլ ուրախ եմ, որ ինձ խաբում են»: Եթե դուք հավաքել եք 21-ից 30 միավոր, կնշանակի դուք բավարար քննադատական միտք ունեք, որպեսզի այլոց խոսքերում կեղծիքը նկատեք, բայց բավարար վճռականություն չունեք, որպեսզի ուրիշի կարծիքն հաշվի չառնելով գործեք: Ավելի հաճախ վստահեք ինքներդ ձեզ, որպեսզի ստիպված չլինեք հոգոց հանել ու ինքներդ ձեզ ասել. «Բախտի բան է»: Եթե ձեր հավաքած միավորների քանակը 31-ից 40 է, կնշանակի դուք բավականաչափ սթափ եք նայում աշխարհին: Շրջապատի մարդկանց, ընկերներին ու բարեկամներին չվիրավորելով հանդերձ՝ ձեր համոզումն առաջ մղելու կարողությունը դրվատանքի արժանի է: Եթե դուք 40-ից 48 միավոր եք կուտակել, կնշանակի ձեզ ոչ մի կերպ հնարավոր չէ տարհամոզել, բայց, միգուցե, դա այնքան էլ լավ չէ: |