Mamul.am
Tam versiyon
USD 475.96, EUR 530.36, RUB 7.48, GBP 615.51
+12 °C, +10 °C ... +17 °C Tomorrow:+17 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Չկա չարիք առանց բարիքի (18+)
22:07, 28.02.2019
Տղան, որին ես վստահում էի, հերթական սիրախաղի ժամանակ ազգուշաբար ինձ զրկեց կուսությունից և օգտվելով առիթից, ամեն օր շարունակեց հետս սեռական հարաբերություններ ունենալ: Չնայած պահպանակների առկայությանը, մի քանի ամիս հետո զգացի, որ հղիացել եմ: Անախորժություններից և խայտառակությունից զերծ մնալու համար, նրան հորդորեցի ամուսնանալ: Նա որոշեց ինձ «փախցնել»: Տարավ իրենց տուն: Ճիշտ է, անակընկալի եկած տանեցիները մեզ ընդունեցին, սակայն հաջորդ առավոտյան «ամուսնուս» մայրն ասաց.
-Այս անբարոյականին որտեղի՞ց ես գտել ու բերել մեր տուն: Աղջիկ ջան, -դառնալով ինձ ասաց նա, - ու՞ր է քո անմեղության ապացույցը, ո՞նց ես հասցրել մոլորեցնել տղայիս, դու փողոցային աղջիկ ես, եթե ինքնասիրություն ունես, կթողնես ու հենց հիմա կգնաս այնտեղ, որտեղից եկել ես:
Ես անելանելի դրության մեջ էի: Լաց լինելով դուրս եկա փողոց: Թվում էր, թե տղան ամեն ինչ կբացատրի մորը, հետևիցս կվազի, սակայն նա այդպես էլ չհայտնվեց: Խելագարի նման լաց էի լինում խճուղու վրա, երբ մի ավտոմեքենա կանգնեց և մեքենայի երիտասարդ վարորդն ինձ հարցրեց.
-Քույր ջան, ինչո՞վ կարող եմ օգնել, ու՞ր տանեմ քեզ:
-Ես գնալու տեղ չունեմ, ես էլ չգիտեմ, -արցունքների միջից հազիվ արտասանեցի ես:
-Եկ, նստենք մեքենայի մեջ, քեզ տեղ կհասցնեմ:
Օգնեց նստել ավտոմեքենան: Ընթացքում լալիս էի:
-Հիմա որտե՞ղ հասցնեմ, քաղաքի ո՞ր մասում եք ապրում:
-Ես չեմ կարող տուն գնալ, -ասացի, ստիպված պատմելով եղելությունը:
-Արի տանեմ մեր տուն, ես մենակ եմ ապրում, ծնողներս էլ արտասահմանում են գտնվում, -ասաց, -ինձ էլ քեզ նման աղջիկ է պետք, որ հետը զբաղվեմ, մենակ չմնամ:
Ձայն չհանեցի: Տարավ իրենց տուն, սուրճ հյուրասիրեց: Խմում էի ու լալիս: «Լավ, ու՞ր գնամ, ինչպես բացատրեմ ծնողներիս իմ խայտառակության մասին» -մտածում էի, երբ ինձ իր գիրկն առավ, սկսեց շոյել և հանգստացնել: Ես անտարբեր էի նրա շոյանքներին ու փաղաքշանքներին: Այնքան էի անջատվել, չզգալով, որ նա հետս սկսել էր սեռական հարաբերություններ ունենալ: Ես չդիմադրեցի: Ինձ համար այլևս միևնույն էր, թե ինչ էր անելու: Լալիս էի, իսկ նա երանության մեջ էր՝հագուրդ տալով իր կրքերին: Ողջ գիշեր ինձ հանգստացնում էր, սիրում, իսկ ես շարունակում էի անտաբեր մնալ ու լաց լինել:
-Դու այլևս լաց չես լինի և կմնաս ինձ հետ որքան կցանկանաս: Նա արժանի չէ քո արցունքներին, դու հրաշալի կին ես, -ասաց նա հարթական սեռական ակտից հետո:
Ես համակերպվեցի ու սիրեցի նրան, սկսեցի սիրով պատասխանել: Երեք ամիս ամեն ինչ անում էր ինձ երջանկացնելու համար, գնումներ կատարում և կենակցում հետս: Քիչ-քիչ համակերպվում էի նոր հարաբերություններին:
Հերթական անգամ սիրով զբաղվելիս, նրա մայրը զանգեց: Առանց ինձ հետ հարաբերություններն ընդհատելու, նա ասաց մորը.
-Մամ, ես արդեն ամուսնացել եմ:
Ինձ համար անակընկալ էր: Նա նույնիսկ չթողեց, որ ես հեռացնեմ, իմ պատկերացմամբ, նրա համար անցանկալի պտուղը:
-Քո երեխան ինձ չի խանգարում, թող ծնվի, ես նրան կսիրեմ այնպես, ինչպես քեզ եմ սիրում, -ասաց նա:
Նրա ծնողները շատ ուրախացան, երբ երեխան ծնվեց, չիմանալով, որ երեխան իրենց թոռը չէ: Տարիներ անցան և մենք ևս երկու երեխաներ ունեցանք: Ես երջանիկ եմ:
Ասում են. «Չկա չարիք առանց բարիքի» , կամ` երբ մի դուռը փակվում է, մյուսն է բացվում: Աստվածը մեծ է:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Arkadaşlarınla paylaş
| |
Կարեն Աբրահամյան
20:55, 27.08.2018
yukarı