տնտեսագետ, տնտեսագիտության, փիլիսոփայության դոկտոր, Ռուսաստանի հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս Պրն՝ Հրանտ Արարատի Բագրատյանին ՀՀ քաղաքացի Հասմիկ Մելքոնյանից Հասցե ք. Գյումրի, Ռիժկովի 2 բն. 1 Հեռ՝ 091 48 44 64 Տեղեկատվություն ստանալու հարցում Թիվ 70/19 Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 27 և 27.1 հոդվածների, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, խնդրում եմ ինձ տրամադրել հետևյալ տեղեկատվությունը, որը վերաբերում է Ձեր կողմից ստորագրված շնորհակալագրին: Հարգարժան Հրանտ Արարատի Տեղեկատվություն ստանալու խնդիրն առաջացավ, երբ https://www.24news.am կայքում կարդացի Ձեր ստորագրությամբ երկու և քառորդ տող պարունակող տեքստը, որտեղ առկա են ուղղագրական և շարահյուսական սխալներ, որոնք չէին կարող վրիպած լինել Ձեր աչքից ոչ թե ամբասիր այլ անբասիր ոչ թե կատարված այլ կատարած ոչ թե աշխատանքներ այլ աշխատանք Այս ամենով հանդերձ ի պատասխան իմ հարցմանը խնդրում եմ հիշեք թե շնորհակալագիրը Անդրանիկ Քոչարյանին կատարած ո՞ր աշխատանքին էր վերաբերում. Եթե այն շինանյութին, որը աղետի գոտու ժողովուրդը սիրով ուղարկեց Արցախ և Ձեր ջանքերով այնտեղ կառուցվեցին զորանոցներ, ապա դրա հետ Ա. Ք. -ն որևէ աղերս չունի, իսկ շինանյութի այն հսկա քանակությունը, որը Արցախ չհասավ, այլ ծառայեց Երևանում և նրա մերձակայքում առանձնատների կառուցմանը, կարծում եմ դրա համար Դուք նրան շնորհակալություն չէիք հայտնի: Խնդրում եմ գտնեք ժամանակ և պատասխանեք իմ հարցմանը: Հարգանքներով Հասմիկ Մելքոնյան |