Դիլիջանցու գործը մի քիչ հեշտացել է: Համայնքի ղեկավարը տարօրինակ կերպով սկսել է արձագանքել ժողովրդի (փոքրաթիվ խմբի) ձայներին: Դիլիջանցիները պատմում են, որ վերջին ժամանակներում քաղաքացին գրեթե մերժում չի ստանում համայնքապետից: Պարզ է, որ պատճառը Նիկոլի բիրտ գործելաոճն է, հակառակ դեպքում 15 տարի բյուջեի յուրաքանչյուր կոպեկը գողացած և համայնքի ու բնակիչների հանդեպ անտարբեր ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերած անձը չէր կարող մեկ օրվա մեջ շրջվել 180 աստիճանով: Ըստ համայնքապետարանին մոտ կանգնած մեր աղբյուրի գաղափարախոսությամբ տարիներ շարունակ մեղրի պուլիկն ընկած համայնքապետը իր Նիկոլի հետ և առանց վախենալու պատժից շարունակում է ու շարունակելու է աշխատել: Իսկ չափազանց անտարբեր դիլիջանցիները կամք չունեն պայքարելու և ազատելու քաղաքը համայնքապետի և նրա մի քանի մտերիմների ճիրաններից: Դիլիջա՜ն Դիլիջա՜ն խե՛ղճ Դիլիջա՜ն |