MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +19 °C Yarın:+18 °C
Տոնական սանրվածքի 3 հեշտ գաղափար
12:00, 19.04.2013
18728 | 0

Տոնական մեկամսյակին մշտապես անկրկնելի տեսք ունենալու համար պարտադիր չէ ամեն օր այցելել գեղեցկության սրահներ, բավական է հետեւելLADYNEWS-ի մի քանի խորհուրդներին…


Թեթեւ ալքիներ, ինչպիսին Ռիհանայինն են:



Այս սանրվածքն ունենալը Ձեզնից կխլի ընդամենը 40 րոպե: Թեթեւ ալքիները, ինչպես երգչուհի Ռիհանայինի դեպքում, գրավիչ են ու բոլորը աղջիկների երազանքը: Ի դեպ, տղամարդկանց կարծիքով էլ` դա սեքսուալ սանրվածք է: Մազերն այսպես հարդարելու համար նախապես լվացեք, իսկ մինչ մազերը վարսահարդարիչով չորացնելը օգտագործեք պաշտպանիչ քսուքներ: Կարեւոր է մազերին ծավալ հաղորդելը, դրա համար անհրաժեշտ է չորացնել մազերը` աջ ու ձախ թափ տալով: Դրանից հետո ոլորեք մազերը արմատնեից սանրով կամ նույնիսկ մատների օգնությամբ, եթե ունեք բնությունից տրված ենթարկվող մազեր: Այդ վիճակում մազերը չորացրեք, հետո բացեք արդեն ստացված գանգուրները, բաժանեք մի քանի մասերի եւ հարդարեք մազերի համար նախատեսված լաքով: Այս սանրվածքի ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ կսազի ինչպես երեկոյան զգեստների, այնպես էլ անգամ սպորտային հագուստների հետ:


Կոկիկ հավաքված, ինչպես Դիանա Կրյուգերի մազերը:


Նման սանրվածք ստանալու համար Ձեզ հարկավոր կլինի 25 րոպե: Սանրվածքը, որով Դիանան վերջերս հայտնվել է Vaniti Fair Oscar Party երեկույթին, իդեալական է հատկապես հատուկ հանդիպումների դեպքում: Լինելով խիստ` այն Ձեզ կհաղորդի էլեգանտ եւ սեքսուալ տեսք: Մազերը բաժանեք հավասար մասերի եւ ներքեւի հատվածում` արմատներից, հավաքեք ցածր պոչ, որից էլ հեշտությամբ ստացեք կոկիկ հավաքված այս սանրվածքը:


Լրիվ ուղիղ մազեր, ինչպես Սանդրա Բալլոկինը:



Սա ժամանակի առումով ամենաարդյունավետն է. կխլի Ձեզնից ընդամենը 15 րոպե: Պետք է մազերը լվանալ եւ չորացնել օգտագործելով համապատասխան քսուքներ եւ սանր: Արդյունքում կունենաք ուղիղ ու շքեղ մազեր:

Աղբյուր` LADYNEWS.am

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Մհեր Մկրտչյան
yukarı