Հուդա Իսկարիովտացին դավաճանությունն է խորհրդանշում։ Նրա աստղաբաշխական նշանը դժոխային «13» թիվն է: Աստղաբաշխական մակարդակում նրան համապատասխանում է Առյուծի համաստեղությունը: Իսկարիովտացի Հուդայի դավաճանության, մատնության, շահամոլության խորհրդանիշը 30 արծաթ պարունակող քսակն է, որը նա ստացել է Հիսուսին մատնելու դիմաց, իսկ մատնության դիմաց հատուցումը եղել է այն խեղդօղակը, որով նա կախվել է: Գեղանկարչությունում այս Հուդայի մորուքին դեղին երանգ են տվել, դեղինով է ներկվել նաև նրա հագուստը, որովհետև այդ գույնը համարվել է մատնությունն ու վախկոտությունը խորհրդանշող գույն: Խորհրդային խշխանության առաջին տարիներին սեղմօղակը պոկող Հուդայի արձանն է կանգնեցվել՝ որպես կրոնական բռնատիրության դեմ ապստամբության, առաջին հեղափոխականի խորհրդանիշ: Երկու շաբաթ անց արձանն անհետացել է: |