Մեզ թռիչք է պետք, այդ դեպքում միայն մենք չենք վախենա ընդհանուրի մեջ լինել, մտքեր ընդունել, կիսել, մերժել: Մենք պարզ թվալուց կամ պարզ լինելուց, կամ պարզապես «մենք» լինելուց խույս չենք տա: Կընդունենք այն օրենքները, որ բնությունն է հաստատել՝ ծնունդը, տեղը, դիրքը, միջավայրը, որ անշուշտ թելադրող են, ու դրանում ինձ հակառակը համոզելու բոլոր փորձերը կընկալեմ իբրև ընդհանուրից տարբերվելու անհաջող հնարք: Տարբերվելը հակադարձելը չէ: Մտքով ինքնատիպ եղիր, բայց մտքով ճչան չլինես, հագուստդ ինքնատիպ լինի, դու ճչան չլինես: Համեստ լինելու «մոդան» ժամկետ չունի, եթե տառապում եք «մոդայի մեջ մնալու տենդով» ուրեմն՝ միշտ համեստ եղեք: Մեզ ներքին ազատություն, մտքի թռիչք է պետք, որ խաղաղ ընդունեք իրականությունը, կուրորեն չենթարկվենք, բայց անպայման հաշվի նստենք իրականության հետ, որ փոքր քայլերով շտկենք այն, ինչը ճաշակով չէ: Ստեղծագործե՛նք: Ներքին ազատություն է պետք, որ «ազատությանդ» մեջ՝ ամենախորքում չկաշկանդվես, որ այն, ինչ անընդունելի է, ասես անընդունելի, այն, ինչ ճիշտ է, գեղեցիկ է. միաձուլվես ու խաղաղ վայելես: Մանե Գասպարյան |