MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Yarın:+28 °C
Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը այսօր ենթարկվեց վանդալիզմի և այն կատարողը հպարտությամբ պատմում է իր «հերոսության» մասին
01:30, 03.12.2019
2147 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ "Եկել է արձանների դեմ կռվողների ժամանակը

Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը այսօր ենթարկվեց վանդալիզմի և այն կատարողը հպարտությամբ պատմում է իր «հերոսության» մասին:
Շատերի համար սա հայտնի ռուս դրամատուրգի արձան է, բայց լավ կլինի որ նոր սերուդը իմանա Գրիբոյեդովի դերի մասին, ով Ներսես Աշտարակեցու հետ խորհրդակցելով կազմեց հայտնի Թուրքմենչայի պայմանագիրը:
Այդ պայմանագրով այսօրվա Հայաստանի տարածքը Երևանի հետ միասին վերջնականապես ազատագրվեց պարսկական լծից: Գրիբոյեդովը 1827թ հունիսին նույնիսկ ծանր վիրավորում է ստացել Երևանի համար մղվող դաժան մարտերում իսկ այսօր մի լակոտ կարմիր ներկ է լցնում նրա հիշատակին, առանց հասկանալու, որ նա ներկ է լցնում հայի համար արյուն տված ռուս դիվանագետի հիշատակի վրա, ինչու չէ նաև Հայաստանի հեղինակության վրա:

Ի դեպ Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան քարտուղար Գրիբոյեդովի ջանքերով է պարսկական լծից հետո հիմնականում վերաբնակեցվել Արարատյան դաշտավայրը և Երևանը հայերով և սա ուրանալ և անարգել նշանակում է ուրանալ սեփական պատմությունը:

Ռուսաստանին վատություն են իբր անում, բայց իրականում սա խայտառակություն և խուլիգանություն է, որի համար պետք է անպայման պատժվեն: Նման լակոտություններով միայն մեզ ենք վատություն անելու":

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
yukarı