«Ամենադաժան բռնապետությունն այն բռնապետությունն է, որը հանդես է գալիս օրինականության քողի և արդարության դրոշի ներքո»: Մոնտեսքյո ***** «Զգուշացեք նրանցից, ովքեր ուզում են ձեր մեջ մեղավորության զգացում ներարկել: Այդպիսի մարդիկ ձեզ իշխելու տենչով են համակված»: Կունֆուցիուս ***** «Ոչ թե իշխանությունն է փչացնում մարդկանց, այլ ընդհակառակը, ամենափչացած մարդիկ են իշխանության ձգտում»: Ստալին ***** «Կառավարողի խելքի մասին առաջին հերթին դատում են նրանով, թե ինչպիսի մարդկանցով է նա իրեն շրջապատում»: Մաքիավելի ***** «Փողի վրա հիմնված հասարակությունում, քանի դեռ մի քանի պտղունց հարուստները զտարյուն մակաբույծներ են, իրական և ճշմարիտ ազատություն չի կարող լինել»: Լենին ***** «Իշխանությունից բացի, ամեն ինչ բաժանելի է»: Ալեն Լեբլե ***** «Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իրեն կառավարողին»: Նիցշե ***** «Շատերն են ի վիճակի դիմանալ ճակատագրի հարվածներին, բայց եթե դուք ուզում եք փորձել մարդու բնավորությունը, նրան իշխանություն տվեք»: Աբրահամ Լինքոլն **** «Հենց շանը գահին դրեցիր, նրա վզին այլևս չես կարողանա սանձափոկ գցել»: «Գահերի խաղը» սերիալից |