MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +18 °C Yarın:+19 °C
Բեմում Արցախն է. «Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»
18:11, 29.04.2024
272 | 0

«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը

«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ» ․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված դերասանուհի Տաթև Ղազարյանը ներկայացրեց դրամատուրգ Վովա Արզումանյանի «Տուն տանող երջանկությունը» մոնոպիեսը, որը հեղինակը գրել է սկսած 2020 թվականից։

Մոնոպիեսի հերոսուհին հայրական տնից հեռացած Կատալեան է։ Վերջինս վերապրման ու հետևանքների անցման հարթության մեջ փորձում է ընկալել նոր իրականությունը։ Սակայն այդ ընթացքում տեղի է ունենում անբացատրելին․ մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունն իրար հերթ չտալով աղջկան հասցնում են մի կետի, որտեղ նա հասկանում է՝ որն է իրական երջանկությունը։

Լեփ-լեցուն դահլիճում անցած երեկոն իրական ճանապարհորդություն էր դեպի Արցախ՝ կորսված հայրենիք։

Հանդիսատեսի անդադար ծափահարությունները հավաստեցին՝ մոնոպիեսը կյանք կունենա բեմում։

«Արմմոնո» 22-րդ միջազգային թատերական փառատոնն անց է կացվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` ապրիլի 17-ից մայիսի 3-ը Երևանում և Աշտարակում։

Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Փառատոնի գլխավոր գործընկերը ՎՏԲ - Հայաստան Բանկը։

Փառատոնն ունի 50 մասնակից հինգ երկրներից, վեց ներկայացում և 20 մոնոներկայացում:



Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı