MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +24 °C Yarın:+20 °C
Մարդկանց մանիպուլիացիայի ենթարկելու վեց եղանակները. ե) ժողովրդին՝ որպես երեխաների, որպես մանկամիտներից կազմված ամբոխի դիմելը
21:40, 04.02.2020
3687 | 0

Հասարակության լայն զանգվածների համար նախատեսված քարոզչական ելույթների մեծ մասում կիրառվում են այնպիսի եզրահանգումներ, արտահայտվում են այնպիսի մտքեր ու այդ եզրահանգումներն ու մտքերն ասվում են այնպիսի տոնայնությամբ ու շեշտադրումներով, ասես իրենց ունկնդիրները դպրոցահասակ երեխաներ են կամ մտավոր զարգացման առումով ոչ լիարժեք չափահասներ: Որքան մեծ է լինում ունկնդիրներին մոլորեցնելու մղումը, այնքան ավելի շատ են գործածվում մանկահասակներին հասկանալի խոսույթներ, որովհետև եթե որևէ մեկը մարդուն այնպես է, դիմում, կարծես դիմացինը 12 և դրանից էլ ցածր տարիքի երեխա է, ապա, ներշնչման ուժով, այդ դիմացինի պատասխանը կամ ռեակցիան, որոշակի հավանականությամբ, չի լինի քննադատական գնահատականը:

զ) ջանալ ներգործել մարդկանց՝ ոչ թե բանականության, այլ հույզաշխարհի վրա

Մարդկանց հուզաշխարհի վրա ներգործելու եղանակը ներգործության դասական եղանակ է, որը նպատակ է հետապնդում խանգարել, որ մարդը ռացիոնալ մտածի ու ռացիոնալ վերլուծություն կատարի, և արդյունքում ընդհանրապես չկարողանա իրադարձությունները քննադատորեն գնահատել: Մյուս կողմից, հուզական գործոնի օգտագործումը հնարավորություն է ընձեռում ներխուժել մարդու ենթագիտակցություն ու այնտեղ պատվաստել մտքեր, ցանկություններ, վախեր կամ էլ վարքի կայուն մոդելներ:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
15:25, 07.05.2024
285 | 0
yukarı